top of page

Սպիտակցի Հայկոն կոչ է անում ազատել Սերգեյ Սմբատյանին

  • 15 авг. 2023 г.
  • 2 мин. чтения

15.08.2023



Սպիտակցի Հայկո կեղծանունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանը, պարզվում է, սիմֆոնիկ երաժշտության սիրահար է:


Նա, ի թիվս Հայաստանի շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, միացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին։


Մասնավորապես, հայրենի վաստակաշատ ծղրիդները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ անելով պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։


Բաց նամակի տեքստը՝ ստորև.


«Մենք՝ արվեստագետներս, այս բաց նամակով մեր մտահոգությունն ու սրտանց աջակցությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանին:

Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվիրումն իր երկրին և գործին արժանացել են հիացմունքի և ծափերի աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որտեղ նա բազմիցս հպարտությամբ ներկայացրել է մեր երկիրը: Բազում նախագծեր միասին իրականացնելով՝ կարող ենք փաստել, որ հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ:


Ընդունելով նրա այս բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու այն դրական ազդեցությունը, որը նա ունի Հայաստանի մշակութային կյանքում, դիմում ենք ձեզ՝ հաշվի առնել այդ անգնահատելի ներդրումն ու մեր երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը մատուցած ծառայությունները: Մենք բոլորս, նրա հավատարիմ հանդիսատեսը համախմբված ենք Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած ենք նրա թիկունքին:


Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակությունը ունի ցանկացած հասարակության համար, և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը:



Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո), երգիչ

Կամո Սեյրանյան, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ

Ռազմիկ Ամյան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Զարուհի Բաբայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Նունե Եսայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ալլա Լևոնյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ավետ Բարսեղյան, հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Արամայիս Հայրապետյան, ռեժիսոր

Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի

Սարո Թովմասյան, երգիչ

Արամ Սարգսյան (Արամ MP3), երգիչ

Սոֆի Մխեյան, երգչուհի

Սոնա Ռուբենյան, երգչուհի

Իվետա Մուկուչյան, երգչուհի

Գարիկ Պապոյան, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ

Ռոլանդ Գասպարյան, («Ռեինկարնացիա«), երգիչ»։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page