top of page

Ստեփանակերտի դիահերձարանի շուրջ դիակների հոտ է տարածվել. սառնարանները չեն հերիքում

24 сент. 2023 г.
1 мин. чтения

24.09.2023



Արցախի դիահերձարանի մոտակայքի օդում բառի ուղիղ իմաստով տղաների արյան հոտն է, որովհետև լույս չլինելու պատճառով ոչ սառնարաններն են հերիքում, ոչ էլ արդեն սառն է պահում: Մարդիկ ստիպված հողին են հանձնում իրենց ընկերներին, էլ չեն սպասում, որ հարազատը՝ անգամ մորը, շրջափակումից հանեն ու բերեն իրենց երեխաների վերջին հրաժեշտին:

Ու ես թուրքից չեմ նեղանում, ես հայ դավաճաններից եմ նեղանում: Արցախն ազատագրած՝ անմահացած հորս ու իմ, եղբորս, իմ ընտանիքի պայքարը, անգամ 44-օրյայի ժամանակ մեր դուրս չգալը, էսպիսի Արցախի համար չէր, անիծվեք դուք: Աղոթեք, որ ողջ չմնամ, թէ չէ անուն առ անուն դավաճանների ցուցակով պատմության գիրկն եմ ձեզ գցելու իմ հետագա գրքերում:

Ու չասեք իբր հիմա միասնանալու ժամանակ է, Արցախս կորցնելուց հետո թքած թե կմիասնանաք թե ոչ, եթե 30 ու անց տարիներ միասնական չենք եղել հիմա թքած թե ով ինչ է մտածում, ուզում եմ իրար ուտեք, ուզում եմ գժվեք, խելագարվեք, որ ինձ հասկանաք: Անթասիբնե՛ր:

Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի, որտեղ մի պապիկ մոտեցավ, թե մեղք ես բալես գնա տուն ջահել աղջիկ ես դու դեռ երեխա պիտի ունենաս, ի՞նչու դու ես եկել, ձեր տան տղամարդկանց ասա թող գան փնտրեն, ասացի պապի ես մեր տան տղամարդկանց եմ փնտրում ու փնտրելուց բախվեցի եղբորս ընկերոջը կատակասեր, դրական, կյանքով լեցուն Վիտալիին, ում առաջ հազար անգամ հաց եմ դրել մեր տանը, ում մասին դեռ շատ ենք լսելու, ում երբևէ չեմ պատկերացրել, որ կտեսնեի այդ վիճակում, ում տարանք հողին հանձնեցինք, ում մայրը չկարողացավ կես ժամվա ժանապարհը կտրեր, քանի որ շրջափակման մեջ է ու գար որդուն վերջին հրաժեշտ տար:

Անիծվեք ու անորդի մնաք դուք հայ դավաճաններ:


Մինչև Արցախը հանձնելու վերջին օրը գեներալների կոչումներն տամ զզվանքներ, անասուններ:


Նանար ՊՈՂՈՍՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page