07.05.2024
«Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով»: Վիկտոր Հյուգո
Խոսենք հերոսների մասին, քանի որ արդիական է համեմատություններ անել։
Կարո՞ղ եք բացատրել, թե հիմա ինչու՞ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում դավաճան, հող հանձնող կամ մոլագար ու շրզոֆրենիկ։ Ինչո՞ւ, նա եզակի՞ էր, կամ առանձնանո՞ւմ էր իր արարքով, թե՞ ուղղակի պետք է բոլոր մեր դժբախտություններն ու անհաջողությունները բարդել նրա վրա։ Շատերը կզարմանան այս համեմատությունների համար, որոնք ներկայացնելու եմ այս ակնարկում։
Շատերը չեն նկատում Նիկոլ Փաշինյանի ու «սպարապետ» Վազգեն Սարգսյանի նմանությունը, սակայն որպես ռազմական հոգեբան բավականին երկար եմ հետազոտել այդ երկու «պացիենտներին»։
Այսպիսով թվարկենք Վազգեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նմանությունը ու նրանց կատարած գործողությունները։ Սկզբից սկսենք Վազգեն Սարգսյանից։
Շատ քչերն են ճանաչել Վազգեն Սարգսյանին, չհաշված իր նեղ միջավայրը, որոնց թիվը մեկ տասնյակից չի անցնում, սակայն քանի որ ընդունված է մեր երկրում հերոս կերպարի կամ մարդու մասին վատը չխոսալ` բոլորը ստել են, չափազանցրել եղած պատմությունը, նրան տալով հերոսական կերպար։ Նույնը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այն որ Վազգեն Սարգսյանը եղել է մոլագար ու շիզոֆրենիկ` դրա մասին կարծում եմ շատերը գիտեն: Նրա բանակ չծառայելու պատճառներից մեկը եղել է նրա շիզոֆրենիան ու վտանգավոր վարքագիծը, նա արագ բռնկվում էր ու դառնում էր վտանգավոր շրջապատի համար։ Անգամ նրա հարազատներն էին խուսափում նրան հակադարձել կամ զսպել։ Վազգենը գռեհիկ էր, բռի, մոլագար:
Շարժումները ու խոսակցական ժեստերը ավելի վառ արտահայտվում էին, երբ նա ջղաձգված էր ու բարկացած, անգամ ինքնատիրապետելու ու ինքնակառավարելու երևույթը բացակայում էր նրա մոտ։ Նա իր քաղաքական մրցակիցների հետ դաժան էր ու հաշվեհարդարը անխուսափելի էր, մանավանդ, երբ զգացել էր իր անպատժելիությունը։
Իշխանատենչության մոլուցքը նրան դարձրել էր ավելի արյունարբու ու անկառավարելի։ Վազգենը ինքնախոստովանել էր, որ ինքը ընկերներ չունի, իրեն ոչ մեկ չի ճանաչում: Իր վրայից սարսափելի քրտնահոտ է գալիս և արջի պես վայրենի է ու անմեղսունակ։ Պատահական չէր, որ Վազգենը փորձում էր իրեն շրջապատել մտավորական կոչված երևույթներով, որոնք բացի ստեղծագործելուց, արծաթասեր էին ու հեշտասեր: Նյութին տրված մարդը արժեքներից զուրկ է. այդպիսիք էին Հրանտ Մաթևոսյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը ու նման երևույթները։ Վազգենը իրեն շրջապատել էր նաև իրենից ավելի տգետ ու անտառաճանաչ մարդկանցով, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ թալանչի ասֆալտամարտիկների շարքերում էին, հենց նրանց միջոցով էր Վազգեն Սարգսյանը իրականացնում ազնիվ, նվիրյան հրամանատարներին ու ազատամարտիկներին ոչնչացման օպերացիան։(« Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում » Վազգեն Սարգսյան ) Ասֆալտամարտիկների այդ ոհմակը հետագայում Վազգենի ձեռնադրմամբ դառնում են գեներալներ, կարծում են անունները շատերին հայտնի են դժվար կլինի բոլորին թվարկել, միայն նշենք՝ Հայկազ Բաղմանյան, Յուրի Խաչատուրով, Մանվել Գրիգորյան, Լյովա Երանոսյան, Սեյրան Սարոյան և Վլադիմիր Գասպարյան։
Շատերը հիշում են Վազգեն Սարգսյանի մարտակոչը 1992 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա հեռուստաեթերով անգամ փնթի էր, անլվա ու անխնամ, նույնիսկ էկրանի այս կողմից էր գարշահոտը փչում։ Նա կոչ էր անում, որ իրեն հարկավոր է 500 մահապարտ։ Սակայն ինչու՞ և ինչը՞ ստիպեց նրան անել այդ կոչը։ 1992 թվականի հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը ընկավ:
Ականատեսները ու անգամ Շահումյանի ինքնապաշտպանները համոզված ասում էին, որ դա եղել է Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների մեղքով, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի, ով պատասխանատուն էր զինված ուժերի։ Այն որ ՀՀ Գերագույն Խորհրդում կազմվեց «Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով»` այդ հանձնաժողովի մասին ոչ մի փաստագրություն, ոչ մի տեղեկատվություն, անգամ ոչ մի գրառում կամ հիշատակում համացանցում, ամենը կարծես ջնջել են խնամքով և իհարկե ոչ ադրբեջանցիները։ Շահումյանի անկումից հետո սդրբեջանցիները շարունակում էին հաղթարշավը՝ առաջ շարժվելով Մարտակերտի շրջանով Հաթերք, Դրմբո, անգամ Սարսանգի ջրամբար։ 1992-ի օգոստոսի 8-ին նույն ճակատագրին արժանացավ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևելյան մասում՝ Ադրբեջանի ներսում անկլավային կարգավիճակով գտնվող Արծվաշեն համայնքը, որի կենտրոնն էր Արծվաշեն գյուղը շուրջ 40 քառ կմ տարածքով։ Հայաստանում բոլոր կուսակցությունները, ժողովուրդը ու անգամ ազատամարտիկները ու ռազմաճակատում գտնվող ուժերը մեղադրում էին Վազգեն Սարգսյանին՝ դավաճանության ու հող հանձնելու մեջ։
ՀՀ Գերագույն Խորհրդում կազմված «Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» մի քանի անդամներ կոնկրետ փաստեր ունեին, որ դավաճանությունը եղել է անմիջական Վազգեն Սարգսյանի միջոցով: Նրա դավաճանության զոհ էին դարձել ոչ միայն Շահումյանի շրջանի բնակչությունը, այլև թշնամու շրջապատման մեջ էին հայտնվել հայկական ինքնապաշտպանական ջոկատները՝ թշնամուն թողնելով ռազմական տեխնիկա և զինամթերքի մեծ պաշարներ, չհաշված այն, որ Վազգենի հրամանով թիկունքում ոչնչացվել են ինքնապաշտպանության մի շարք հրամանատարներ, անգամ Մոնթե Մելքոնյանը։ 1992-ի Շահումյանի անկումից ամիջապես հետո՝ Հունիսի 17-ին Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանության հրամանատար Վագիֆ Գալստյանը և Հատուկ գնդի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կարապետյանը պայթում են մեքենայով, ինչպես եղավ Ջալալ Հարությունյանի հետ։ Հանրապետության ներսում շիկացած վիճակ էր, բոլորը պահանջում էին Վազգեն Սարգսյանին պատժել։
Վազգեն Սարգսյանը հրաժարական տվեց, թողնելով պաշտպանության նախարարի պաշտոնը Վազգեն Մանուկյանին, սակայն դա ժամանակավոր էր միայն։ 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթը շատ նման էր Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, որտեղ նա արդարանում է, կոչ է անում վրեժի, դավաճանությունը ու պատասխանատվությունը բարդում է ուրիշների գլխին ու արդարանալու իր բանաձևը 500 մահապարտի կամավորագրումն էր։ Չնայած, որ այսպես ասված 500 մահապարտից միայն 75-ը հասան առաջնագիծ, իսկ մնացածը տարբեր պատճառներով Գորիսից կամ Լաչինից փախան, փաստը արձանագրվեց որպես հերոսություն, այն էլ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ։ Արձանագրենք այն փաստը, որ Վազգեն Սարգսյանը այդ մահապարտների հետ հասել է մինչև Արարատ, նրանից հետո Աստվածատուր Պետրոսյանն է նրանց ուղեկցել:
Վազգենը, այդպես էլ իր աշխատասենյակից դուրս չեկած, հերոսացավ։ Դավաճանությունների շարքը շատ է, սակայն հիշենք նրա ձեռքով իրականացված 18 տարեկան նորակոչիկ զինվորների սպանդը 1992-ի Լաչինի միջանցքի պաշտպանության ժամանակ. Սովետաշենի գնդի նորակոչիկ զինվորները, որոնք անգամ երդմնակալությունը չէին կատարել, գիշերով, տագնապով ուղարկվում են առաջնագիծ, անգամ չհասկանալով զենքի գործածման հասարակ կանոնները։ Արդյունքում հարյուրավոր զոհեր ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի մեղավոր, անգամ հետաքննություն։
Այդ միջադեպը հնարավորություն տվեց ՊՆ-ում շատերին մեծ գումարներ աշխատել։ Նորակոչիկների ծնողները պատրաստ էին ցանկացած գին վճարել, միայն թե իրենց որդիները չհայտնվեն ռազմաճակատում։ Զինկոմիասրիատների բարձրաստիճան սպաները ու ՊՆ-ի սպաները եռապատկեցին իրենց եկամուտները։ Նույնանման զինվորների սպանդ եղավ Արծվաշենի դավաճանության ժամանակ, երբ Կիրովականի գնդի նորակոչիկ զինվորներին տագնապով հասցնում են Արծվաշեն ու այնտեղ թողնում թշնամու ծուղակում։ Նորից բազմաթիվ զոհեր ու անհայտ կորածներ, նորից անպատիժ հրամանատարներ ու ջնջված փաստեր, նորից գումար աշխատելու լավ հնարավորություն։ Սակայն նշենք Վազգեն Սարգսյանի ամենասարսափելի ոճիրներից մեկը, որը ոգեշնչեց ու հիմք դարձավ Նիկոլ Փաշինյանի արդարացումների ու չակերտավոր խոստովանություններին։
1994 թվականի Բիշքեկի խայտառակ զինադադարի ստորագորությունն էր, որի արդյունքում մեր եկող սերունդները ժառանգեցին չավարտված պատերազմ, երեք տասնյակից ավելի սահմանին զոհվող ու խոշտանգվող զինվորներ ու, ինչո՞ւ չէ, Վազգենի ձեռքով ձեռնարդրված անկուշտ գեներալներ, իսկ վերջում էլ Փաշինյանի կողմից հաստատված կապիտուլյացիա։ Հիմա բացատրենք` ինչ եղավ 1994-ին մայիս ամսից առաջ։
1994 թվականին հայկական ուժերը անցնում են հակահարձակման արցախյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Վազգենի նշանակած անկուշտ հրամանատարները, փոխարենը ռազմաերթը շարունակեն դեպի թշնամու թիկունք, թալանում էին ադրբեջանական գյուղերը, իրենց ձեռքի տակ եղած զինտեխնիկան օգտագործում էին թալանը կրելու համար։ Կամավորականների մոտ առկա էր հուսալքություն ու ատելություն դեպի այդ թալանչի հրամանատարները։ Բարոյալքությունը ու կեղծիքը ջլատում էր նրանց, չհաշված Երևանում ու Ստեփանակերտում արցախցի կամուֆլյաժավոր պորտաբույծ դասալիքներին, որոնք բամբասելով վարկաբեկում էին հայաստանցի կամավորականներին։ Անարդարությունը ռազմաճակատային գծում կազմաքանդում էր շարքերը: Հայրենական պատերազմը դարձել էր թալանչիական պատերազմ։ Վազգենի կողմից նշանակված քրեական թալանչիները դարձել էին բարձրաստիճան սպաներ. այդ ամենը իր քայքայիչ հետքն էր թողնում ռազմաճակատում։ Իմ ձեռքի տակ կան Արցախյան պատերազմի դաշտային հրամանատարների բազմաթիվ օրագրեր, որտեղ նկարագրվում է այդ սարսափելի տեսարանները։ 1994 թվականին, երբ Արցախի հյուսիս-արևելյան ճակատում մեր ուժերը հաղթանակներ էին գրանցում, հանկարծ տեղի ունեցավ այդ խայտառակ զինադադարի փաստաթղթի ստորագրումը։
Նախքան դա Հայաստանում սկսվում է եռամսյա զինվորական հավաքները, որի արդյունքում առաջնագծում են հայտնվում որպես հրանոթի միս այդ հավաքով տարված «եռամսյակները»: Երևանում ու Հանրապետության տարբեր մարզերում սկսվում է մարդկանց որս։ Զինկոմիսարիատների աշխատակիցները ոստիկանների հետ միասին բառիս բուն իմաստով փողոցներից, շուկաներից ու հասարակական վայրերից սկսում են որսալ տղամարդկանց ու խցկել ռազմաճակատ գնացող ավտոբուսները։ Նրանցից շատերը անգամ զենք բռնել չգիտեին, կամ առողջական խնդիրներ ունեին և հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ չէին գտնվելու մարտադաշտում` չհաշված զոհերին քանակը ավելացնելու համար։ Նպատակն էլ հենց դա էր` զոհերի թիվը արհեստականորեն ավելացնելը։ Այն, որ զինկոմիսարիատները ու ոստիկանությունը սկսեցին այդ եռամսյա հավաքի շնորհիվ մեծ գումարներ աշխատել, դա փաստ էր։ Շատ գյուղերում բնակիչները գաղտնի գիշերային հերթափոխ էին նշանակում, որպեսզի խուսափեն զինկոմիսարիատի ու ոստիկանների անցանկալի գիշերային այցելություններից։ Կարծում եմ, շատերը հիշում են ոստիկանների գիշերային մարդաորսը՝ եռամսյակի զորակոչը իրականացնելու համար։
Ողջ հանրապետությունը անիծում ու նզովվում էր Վազգեն Սարգսյանին ու նրա ոհմակին։ Արդյունքում մարտադաշտ հասան անապահով ընտանիքների զավակները ու զենքից անտեղյակ մարդիկ, որոնք լրացրեցին զոհվածների թիվը։
Արցախյան պատերազմի ողջ ընթացքում այդքան զոհ չէինք տվել, որքան այդ եռամսյակի հավաքների ընթացքում։ Դա էլ հետագայում պետք է դառնար արդարանալու միջոց, թե Բիշքեկի խայտառակ զինադադարը ստորագրվել էր խուսափելու համար կրկնակի զոհերից, իբրև մեր ուժերը չէին կարող նման լայն ճակատում սահմանագիծ պահել, թե մեր ուժերը արդեն սպառվել էին ու նման հիմար բաներ։ Իրականում զոհերը շատ էին և դա արվել էր արհեստականորեն: Այն փաստը, որ մեր զրահատեխնիկան կանգնած է եղել ադրբեջանական Նաֆթալան քաղաքից ընդամենը 15 կիլոմետրի վրա, դա հաստատում էին իմ ազատամարտիկ ընկերները։ Բավական էր մի քանի արկ ու քաղաքը նավթե տակառի պես կպայթեր։ Ադրբեջանցիները պարտադրված էին ստորագրել հայերի կողմից պարտադրված կապիտուլյացիան, սակայն մեր դավաճանները փրկեցին Ադրբեջանին: Անգամ այդ փաստաթուղթը ստորագրելու ժամանակ մեր տականքները խոսք չասացին Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի վերադարձման մասին։ Վազգեն Սարգսյանը փալասի պես, միամիտ հայացքով նստած էր այդ բանակցություններում, փոխարենը Ադրբեջանի պաշտպանության նախարարն էր պայմաններ թելադրում։ Հաղթանակած երկիրը նվաստացած վիճակում ստորագրեց այդ խայտառակությունը՝ սերունդների վրա թողնելով իրենց հանցանքների բեռը։ Ինչպես ասացի, Վազգեն Սարգսյանի ձեռքով շատ ազատամարտիկներ խոշտանգվեցին ԿԳԲ- ի կառափնարաններում ու նկուղներում, չհաշվենք Արցախում թիկունքից գնդակահարված հրամանատարները ու ԱՍԱԼԱ-յի մարտիկները, որոնք եկել էին հայրենիք։ Վազգենը դաժան հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, որոնք փորձում էին նրան քննադատել, անկախ սեռից ու տարիքից, նա մատ էր թափ տալիս խորհրդարանի պատգամավորների վրա ու սպառնում հաշվեհարդար տեսնել: Եղել է անգամ, որ ոտքերի տակ է տվել նրանց, իսկ նրա հավատարիմ Շմայսն ու Մանվելը իրականացնում էին Վազգեն դահճապետի ցանկացած հրաման։ Չնայած այս ամենին` Վազգեն Սարգսյանի իսկական կենսագրությունը փոխվեց, նրան դարձրեցին քնքուշ ու ազնիվ, մեծահոգի ու սիրով լցված մի մեծություն, նրան դարձրեցին սպարապետ ու կուռք, նրան դարձրեցին ազգային հերոս ու հաղթանակի սիմվոլ։ Այն փաստը, որ նա ժամանակից շուտ դժոխք գնաց, դա փորձում են նույնպես քողարկել։ Նաիրի ու Կարեն Հունանյանները Վազգեն Սարգսյանին չեն ճանաչել, սակայն շատ լավ գիտեին Վազգեն Սարգսյանի գործած ոճիրների մանրամասնությունները։
Վազգեն Սարգսյանը 1999-ին սպառնալիքներ էր բաժանում, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Ավելի ուշ հավաստի աղբյուրներից պարզ է դարձել, որ ներկա կաթողիկոսի ընտրության համար օգտագործված գումարը' մոտ 3 միլիոն դոլար, յուրացվել էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցման նպատակով Ալեք Մանուկյանի, իր կին Մարիի, իրենց որդի Ռիչարդի և իրենց դուստր Լուիզ Մանուկյան-Սիմոնի հատկացրած բազմամիլիոն դոլարի նվիրատվությունից:
Սակայն կաթողիկոսի ընտրության օրը' 1999 թ. հոկտեմբերի 27-ը, համընկավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Նայիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինյալների կողմից վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ևս յոթ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների գնդակահարման հետ:
Վերադառնանք Փաշինյան-Սարգսյան զուգահեռին: Մեկ մոլագար շիզոֆրենիկի հանցանքները ու ոճիրներին եկավ փոխարինելու հաջորդ մոլագար շիզոֆրենիկը։ Փաշինյանի այս տարիների աշխատանքը տեսանք բոլորս: Նրա մոլագարության պտուղները վայելում ենք բոլորս. խոշտանգված ու անդամահատված զինվորներ, անշիրիմ ու կորած մարտիկներ, անհույս ու լքված ծնողներ, ծախված ու լքված հայրենիք, անպատիժ ու ցինիկ իշխանավորներ, դավաճանին նզովվող ու անիծող մայրեր ու քույրեր, ահա այն փաստերը: Չեմ նշում Փաշինյանի մոլագար ելույթների ու ստերի մասին, նրա խոստումների, անպատասխանատու քայլերի ու ասածների մասին։ Այն բոլորիս աչքերի առջև է. նրա ցինիկ վարքագիծը, անպատասխանատվության զգացումը, նրա դավաճանությունը ու պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձերը։ Ինքներդ համեմատեք այն փաստերը, որոնք ներկայացրեցի. երկու մոլագար, երկու շիզոֆրենիկ ողջ ազգին դարձրեցին անհույս, անտուն, աներկիր ու անհայրենիք։
Չեմ բացառում, որ Փաշինյանը մի քանի տարի հետո դառնա ոչ միայն ազգային փրկիչ ու ազգային հերոս, այլև կուռք։
Քանի դեռ Հայաստանում և սփյուռքում քաղաքական և բարոյական, անգամ պատմական ու փիլիսոփայական գնահատական չի տրվել այդպիսի երևույթներին ու դավաճանություններին նման դավաճանները ու դավաճանությունները միշտ ուղեկցելու են մեզ, անկախ ժամանակից ու պայմաններից։ Քանի դեռ պատժի չեն արժանացել դավաճանները, միշտ կրկնվելու են նման չարագործ ոճրագործների հաղթարշավը մեր հայրենիքում։ Քանի դեռ հայ ժողովուրդը չի հասկացել ժողովրդի նվիրյալի ու ազգադավի միջև եղած տարբերությունը, նա չի ձերբազատվելու հող ու հայրենիք ծախող դավաճաններից։ Քանի դեռ հերոսացվում են ազգադավները այս երկրում չի դադարելու արյան ու մոխրի իշխանությունը։
Գեհենի Առաքել
28․11․2020