top of page

Վազե՛ք Արցախ

31 июл. 2023 г.
1 мин. чтения

31.07.2023



Ռմբակոծության ժամանակ սիրում էի քնել...դրսում մահն էր, իսկ ներսում կյանքի նշույլ ու հույս կար։

Դրսում էլ, ներսում էլ անելու բան չկար, դրա համար քնում էի և զարթնում, երբ ավարտվում էր ռմբակոծումը։

Ամեն ինչ խառնվել էր իրար... քուն, հոգնածություն, կանգնել, նստել, պառկել... դու դառնում ես ռոբոտ, ապրում ես այնպես, ինչպես պահը քեզ կթելադրի։ Էլ չես մտածում, որ մահանալու ես 70 տարեկանում` թոռներիդ քո երեզած ապագան նվիրելուց հետո։

Մտքերդ աղոթքներ են, որոնք ապրելու մասին են պատմում Ասծուն։ Ուղղակի ուզում ես ապրել, որովհետև մի բան կիսատ ա, որովհետև դու հաստատ կփոխվես, հա... էլ առաջվա նման թքած չես ունենա սեփական մտքերիդ, կյանքիդ ու շրջանցիկ քամիների վրա, որ կռճտացրել ես ատամներդ ու վազելով տաք անկյուն գտնել` սառած մատներիդ չտանջելու համար։


Հասկացել ես, որ առաջվա դժվարություններդ, ինչերից նեղվել ես, հիմա երազանք են դարձել քեզ համար։

Հին հասարակ օրերդ կգան կանցնեն դիմացովդ, անորոշությունն ու կարոտը կբռնեն կոկորդդ ու կսեղմեն ամբողջ ուժով այնքան ժամանակ, քանի դու ինքդ չես դուրս եկել խրամատից ու մերկ ձեռքերով վազել թշնամու վրա և հանել կենտ աչքերը, որ այս հողի տեղը ցավից մոռանա։

Հիմա դուրս եկե'ք ձեր խրամատից ռմբակոծության ժամանակ ու վազե'ք Արցախ, մի աշխարհ, որ բացառապես միայն հայինն է, սկսե'ք գնահատել այն, ինչ դեռ չեք կորցրել, դեռ ժամանակ ունեք։


Արմեն Քոչարյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page