Վահան Քերոբյանի հեքիաթները

23.07.2022

Հայաստանցիներին երկրի աշխատաշուկայի աճի մասին երեկ կրկին անգամ «ավետած» ու հունիս ամսվա համար բավական հյութեղ թվեր հրապարակած Քերոբյան Վահանը հիմա էլ հայտարարել է, թե Հայաստանում գործարար միջավայրը դառնում է հարմար և ապահով, ներդրումներն այստեղ լինելու են արդարացված և եկամտաբեր: Նա այս մասին, մասնավրապես, հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության կողմից կազմակեպված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի ներկայացման միջոցառման ժամանակ:


Քերոբյան Վահանի բանավոր խոսքը, ինչպես և նրա ֆեյսբուքյան ստատուսները, ոչնչով միմյանցից չեն տարբերվում. երկու դեպքում էլ հնչում է միևնույն տխմարաբանությունը՝ չփոփոխվող ակնկալիքով: Իսկ իշխանությունների ակնկալիքները բացահայտ են. մարդկանց փորձում են պահել դրական ալիքի վրա՝ թմրեցնելու ազգաբնակչության զգոնությունն ու առաջացնելու չարդարացված սպասումներ, որպեսզի հնարավորինս ժամանակ ձգեն՝ արտաքին տերերից ստացած դավադիր ծրագրերը կյանքի կոչելու:


Կապված Քերոբյան Վահանի վարդագույն հայտարարության հետ մի շատ բնական հարց է առաջանում՝ եթե Նիկոլն ու մյուսները իրենց խոսքում պարբերաբար կրկնում են այն միտքը, որ պատերազմը կարող է ամեն րոպե չոքել Հայաստանի դռանը, որ չնայած «խաղաղութան օրակարգին»՝ խաղաղության մասին երազելը դեռևս վաղաժամ է և այլն, ինչպե՞ս է էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանը, որը հեռու է էկոնոմիկայից այնքան, որքան Բետելգեյզեն՝Երկրից, հանդգնում հայտարաել, թե Հայաստանը դառնում է ներդրումների համար ապահով երկիր, և ուր որ է փողը գետի պես հոսելու է հայրենիք:


Ներդրումների համար գրավիչ երկիր դառնալու շանս կարող են ունենալ միայն այն պետությունները, որոնք առնվազը չունեն անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Ո՞վ է այն տխմարը, որ իր փողը կբերի ու պահ կտա Քերոբյան Վահանին այն էլ մի դեպքում, երբ վերջինիս երկրում պատերազմից 5 րոպե պակաս է:


Բացի դրանից՝ եթե նույնիսկ պատերազմի սպառնալիք էլ չլիներ, Հայաստանի ներդրումային գրավչությունը կրկին հավասար էր լինելու զրոյի, քանզի զուտ օբյեկտիվ պատճառներով մեր երկիրը չի կարող գայթակղիչ լինել արտերկրյա կապիտալի համար. բնակչությունը փոքրաթիվ է ու աղքատ, կոմունիկացիաները՝ թերզարգացած, երկիրը՝ երկու կողմից բլոկադայի ենթարկված, և ոչ մի հույս, որ վաղն ավելի վատ չի լինի: Այս իրավիճակում բարբաջել պայծառ ապագայի մասին, ուղղակի հիմարություն է, քանի որ ամենից առաջ Հայաստան երկիրը, որպես պետություն, պետք է առաջնահերթ լուծի իր անվտանգային հարցերը ու հետո միայն մտածի ներդրումներ բերելու մասին:


Ասա՝ ո՞ւմ ես ի՞նչ ասում…


Tg Armenian Info