top of page

Վաշինգտոնում հանդիպումները ավարտվում են․ Միրզոյանը կգնա՞ Ռուսաստան

4 мая 2023 г.
1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4


Արդեն երրորդ օրն է՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են Վաշինգտոնում: Այսօր կանցկացվի բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։ Միրզոյանը ավարտում է Վաշինգտոնում իր պաշտոնական այցը: Վերլուծաբանները հույս են հայտնում, որ դրանք չեն տապալվի։ Պետքարտուղարությունից կրկին կոչ են անում ուղիղ երկխոսության՝ որպես խաղաղության հասնելու միակ գործող միջոց։ Սպիտակ տունն էլ ողջունում է Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում՝ առանց բացելու առաջընթացային փակագծերը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նախօրեին հայտարարեց՝ «Արևմուտքից մենք ոչ մի առաջարկ չենք ստացել, ռուսական առաջարկներ ենք ստացել և ընդունել ենք»:

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները։ Զախարովան, սակայն, կրկին հաստատել է՝ շարունակում են «հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածություններին»․ «Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններն իրականացվում են առանց Ռուսաստանի, և պետք է իրենցից հետաքրքվել․ միգուցե վերջում կկարողանանք որոշակի տպավորություն ձևավորել, և դա իրավունք կտա մեզ՝ մեկնաբանել»։ հայտարարություների կատարման ջատագովը լինել»։

Միրզոյանը դեռ պիտի Ռուսաստան էլ գնա։ Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունը սահմանափակ է։ Մանրամասների մասին հայտնի կլինի ավելի ուշ, երբ կամփոփվեն վաշինգտոնյան բանակցությունները:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page