top of page

Վարդգես Մանուկյանի աշխարհը

5 мая 2020 г.
2 мин. чтения

05.05.2020, ԵՐԵՎԱՆ

Yerevan.Online-ի՝ «10 հարց հետաքրքիր մարդուն» նախագծի հյուրը կինոօպերատոր Վարդգես Մանուկյանն է։


- Ո՞վ եք դուք։


-Ես Վարդգես Մանուկյանն եմ 😊😊😊 Ես մարդ եմ, որ փորձում է իր արվեստի ուժի սահմաններում աշխարհին տալ իր գույները։


- Մանկության ո՞ր պահին առաջին անգամ զգացիք Ձեր ինքնագիտակցությունը։


- Հինգ կամ վեց տարեկանում, առաջին անգամ, երբ ինձ բակում նեղացրեցին (նշեմ, որ մեծացել եմ Երրորդ մասի բակերից մեկում 😊), բարձրացա տուն, որպեսզի մորս բողոքեմ։ Նա ինձ ասաց, որ ես ինքս պետք է լուծեմ իմ խնդիրները, որովհետև տղա եմ։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, սակայն, միևնույն ժամանակ, միայնակ եմ աշխարհում։


- Ինչպիսի՞ն է երջանկությունը։


- Երջանկություն է, երբ դու կարողանում ես միաձուլվել Աստծո, բնության և արևի հետ։ Այդպիսով դու աշխարհի բոլոր մարդկանց կարող ես հասկանալ և հասկացնել քո լեզուն։


- Ինչի՞ն չի հերիքում Ձեր համարձակությունը։


- Ստել կնոջս 😊


- Որո՞նք են հայության առաջ կանգնած գլխավոր խնդիրները։


- Հավատի պակասը, բնության հանդեպ անխնա վերաբերմունքը և միմյանց հանդեպ նախանձի զգացողությունը։


- Ո՞վ է բոլոր ժամանակների մեծագույն հայը և ինչու։


Դժվար է առանձնացնել կոնկրետ մեկին։ Մեծագույն է այն մարդը, որը իրենից հետո թողնում է աշխարհին կամ իր երկրին գիտելիք, արվեստ կամ այլ ժառանգություն։


- Ո՞ր գիրքին, ֆիլմին և երգին պետք է ծանոթ լինի ամեն մարդ։


- Գիրք - Աստվածաշունչ

Ֆիլմ - «Բախելով երկնքի դռները» (Knocking on heaven’s door)

Երգ – Michael Jackson, We Are the World


Շեշտեմ, որ չափազանց դժվար է առանձնացնել կոնկրետ մեկ լավագույն գիրք, երգ կամ ֆիլմ։ Լավագույնները շատ-շատ են։


- Ո՞րն է Ձեր ամենատարօրինակ տաղանդը։


- Երգելն ու բանաստեղծություններ գրելը (բայց սա մեր մեջ 😊), նաև ընտիր նարգիլե եմ պատրաստում։


- Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում։


- Հարազատ մարդկանց սուտը և անգնահատ լինելու զգացողությունը։


- Ինչպե՞ս բացատրել հիմարին, որ նա հիմար է։


- Հիմարին պետք չէ բացատրել, որ նա հիմար է։ Հարկավոր է պարզապես լսել նրան, որպեսզի նա էլ իրեն կարևոր զգա։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page