top of page

Վերջին էջը փակողը

  • YO
  • 24 нояб. 2020 г.
  • 1 мин. чтения

24.11.2020

Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերեւս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):

Օպերացիայի հրամանատարներից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն) որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ով մասնակցել է վերջին պատերազմին, Նիկոլ Փաշինյանի «ձեռամբ» Քարվաճառի հանձնման փաստը չափազանց վրդովվեցրել է:

«Լսի, վիժվածք, Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ, նայելու է հիվանդոտ ռեխիդ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»։ Ու գուցե առաջին անգամ նաեւ հայհոյի: Իրականում մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը։ Բայց նպատակը պետք է տանի մեզ առաջ։ Իմ նպատակը՝ պարզ ճակատով, առանց ամոթի նայելն է հորս աչքերին՝ իմանալով, որ Քարվաճառը մերն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ է»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Իգոր Խաչատուրովը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page