top of page

«Վերջ, ճանաչվել է». Զարեհ Սինանյանը որոշել է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է

  • 31 мая 2023 г.
  • 1 мин. чтения

31.05.2023

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահ է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, իսկ «օդի մեջ» դրա ճանաչումը ոչինչ չի տալիս։


Այս մասին նա ասաց՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գործող իշխանության օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է։


«Ցեղասպանության ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վերջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած և ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարևոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս, բայց բարոյական շոյվածությունից»,- ասաց Սինանյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքում բաց է առաջացել. կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, և որը, լավ թե վատ, երևի ամենամեծ կառույցն էր, այսօր իրեն դուրս է հանել այդ դաշտից։ Պաշտոնյան ընդգծեց՝ 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ են օգտագործել, բայց հասել են միայն մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չեն հասել: Սինանյանը շեշտեց՝ ստացվում է, որ ցեղասպանությունը ճանաչվեց, հայ ազգը բարոյական հաղթանակ տարավ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց: Նա նաև նշեց՝ հայ ազգին անհրաժեշտ է ռազմավարական մտածելակերպ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի պլանավորել 5, 10, 50 տարվա անելիքները։ Նրա կարծիքով՝ Հայաստանը կհաղթահարի պատմական դժվարին պահը, և պետականություն ունենալը կստիպի հայ ժողովրդին դառնալ ռազմավարական մտածելակերպով ժողովուրդ։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page