22.02.2022
Տեղի է ունեցել կինոռեժիսոր Նադի Իսպիրյանի «Վիրուս» ֆիլմի առցանց պրեմիերան։ Հիշեցնենք, որ Վիրուսը առաջ հայկական ֆիլմն է որտեղ ամբողջ ընթացքում խաղում է միայն մեկ դերասանուհի։ Սառան, ում մարմնավորում է հենց Նադի Իսպիրյանը արթնանում է դաշտում՝ երկնքի և երկրի միջև:
Ֆիլմը նկարահանվել է պանդեմիայի և պատերազմի դժվարին օրերին, և այդ թեմաները ևս շոշափվում են։
Ֆիլմի օպերատորներ Գարիկ Աբելյանը և Վահե Տերտերյանը մեծ աշխատանք են կատարել։ Մոնտաժային աշխատանքները շատ երկար տևեցին, քանի որ ֆիլմում ամեն դետալ շատ կարևոր և ճիշտ է հավաքվել։ Մոնտաժող՝ Արմեն Ճաղարյան, դիմահարդարում՝ Մարիշ Պետրոսյան, լուսավորող՝ Կորյուն Արզումանյան, ադմինիստրատոր՝ Աբրահամ Հադաեղ, հնչյունային ռեժիսորներ՝ Էդգար Հակոբյան, Նարեկ Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Վազգեն Կոլոյան: Ֆիլմի սաուդթրեքը կատարեց Շպռոտը, խոսքերի հեղինակն է Լիլի Համբարձումյանը:
Նադի Իսպիրյանի խոսքերով, «Վիրուսը» այնպիսի ֆիլմ է, որը ամեն մարդ իր ձևով է հասկանալու։ «Հենց այսպիսի ֆիլմեր են պակասում մեր երկրում»,- ասում է ռեժիսորը։
Ֆիլմը այն մասին է, որ մարդը ինքը պետք է իրեն օգնի կյանքի դժվար ժամանակահատվածում:
«Վիրուսը» ցուցադրել է կինոթատրոններում 2021 թվականի Մարտի 8-ից:
Գլխավոր գործըներներ՝ Mister Jin, Strata Exucutive Motors: