top of page

«Վիրուս» ֆիլմն ու պատերազմը

  • 24 февр. 2021 г.
  • 2 мин. чтения

24.02.2021, Երևան

Մարտի 8-ին կինոսեր հասարակությանը հետաքրքիր իրադարձություն է սպասվում. մեծ էկրաններին է դուրս գալիս տաղանդաշատ կինոռեժիսոր Նադի Իսպիրյանի նոր ֆիլմը՝ «Վիրուս»։ Yerevan.Online-ին ռեժիսորը պատմեց.


- Ֆիլմի միտքը ծագեց պանդեմիայի սկսվելու ժամանակ, չնայած կոնկրետ կորոնավիրուսի հետ այն կապ չունի: Ես իմ էությամբ այնպիսի մարդ եմ, որ անգամ ամենաճգնաժամային ժամանակներում պետք է զբաղմունք ունենամ և հավատարիմ մնամ իմ սիրելի ռեժիսուրային։ Մտածեցի ստեղծել այնպիսի ֆիլմ, որն անգամ այդ դժվարին ժամանակներում պահանջված կլինի և չի պահանջի մեծ ծախսեր: 2020 թվականի աճպարարությունների մասին երևի տեղյակ չեն միայն այլ մոլորակներում, սակայն ով գիտե, միգուցե այնտեղ ավելի զարգացած են և լավ էլ հետևում են մեր մոլորակի լուրերին (ծիծաղում է – խմբ.): Ֆիլմի թրեյլերում գաղտնիքները չեմ բացահայտում, խոստանում եմ, որ այն կլինի խորն իմաստով և տպավորիչ:


- Ովքե՞ր հովանավորեցին ֆիլմը։


- Հովանավոր գտնելը հեշտ չէր... Բոլորն ասում էին «ինչ էլ ժամանակ եք գտել ֆիլմ նկարելու», բայց իմ նպատակասլացությունը թույլ չտվեց, որ հետ մնամ այդ տեսակի անհավատ խորհուրդներից, և ես մտածածս արեցի: Մեր ֆիլմի գլխավոր հովանավորներն են` Էկոֆորմ ընկերությունը (արտադրում է ալկոգելեր, իսկ վիրուսի համար դա անհրաժեշտ պրոֆիլակտիկա է): Մյուսը STRATA motors-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Կան նաև բարի մարդիկ, որոնք պարզապես ցանկացան իրենց ներդրումն ունենալ հայկական ֆիլմում:

- Պատերազմը չխանգարե՞ց նկարահանումների ընթացքին։


- Երբ պատերազմ սկսվեց, ֆիլմս կիսատ մնաց... Այդ օրերին չենք արել նկարահանում... Հովանավորության համար էլ այդ օրերին դիմելը սխալ կլիներ։ Հետո ձմեռ սկսվեց և սցենարային փոփոխություններ արեցի, որ էլ չձգձգվեր։ Քանի որ սցենարով ամառ պետք է լիներ, փոփախություններն պարտադիր էին: Սառայի (գլխավոր հերոսուհի) ամուսինը սցենարով գնացել է պատերազմ: Պատերազմի թեման շոշափվել է ֆիլմում : Ֆիլմի "I will fight" երգը կատարել է սիրված երգչուհի Շպռոտը: Երաժշտության և գործիքավորման հեղինակ` Վազգեն Կոլոյան, տեքստը՝ Լիլի Համբարձումյանի: «ՎԻՐՈՒՍ»-ը առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն է Հայաստանում, որտեղ ամբողջ ֆիլմի ընթացքում խաղում է մեկ դերասանուհի: Աշխատել ենք փոքր, բայց պրոֆեսիոնալ և ջերմ թմով: Եթե սկսեմ իրենց գովել, հարցազրույցը երկար կտևի: Ֆիլմը այն մասին է, որ մարդն ինքն է իրեն օգնում հենվելով իր անցյալի վրա, ապրելով ներկայում և հավատալով իր ապագային: Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում, այն կցուցադրվի Երևանի «Մոսկվա», «Նաիրի», Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում և Վանաձորի «Լոռի» ժամանցային կենտրոնում:


Զրուցեց Միքայել Հարությունյանը

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page