top of page

Մեզ համար՝ փակ

01.06.2020, ԹԲԻԼԻՍԻ


Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրներից զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։


Առաջին հերթին երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները։ Այդ երկրների հետ հատուկ համաձայնագրեր են կնքվելու։ Այս պահին երկիրը մշակում է որոշակի պրոցեդուրաներ, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։


ՀՀ-ում հունիսի 1-ին կորոնավիրուսի 210 նոր դեպք է հայտնաբերվել, երկրում կա 5896 ակտիվ դեպք։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page