top of page

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «ԼԳԲՏ քարոզչության» արգելքին՝ գնալով Ռուսաստանի հետքերով

  • YO
  • 27 июн. 2024 г.
  • 1 мин. чтения

27.06.2024



Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունն արգելող» օրինագիծը։


Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդարանական մեծամասնության 78 պատգամավոր։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը։


Երկրորդ և երրորդ ընթերցումները տեղի կունենան 2024 թվականի աշնանը։


Քննարկվող օրինագիծը ներառում է տրանսգենդերների անցման արգելքը, միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը, ԼԳԲՏՔ+-ի հետ կապված տեղեկատվության տարածումը։


Վրաստանում մշակված օրինագիծը նման է Ռուսաստանում գործող «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքին։ Նախկինում Վրաստանն ընդունել էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք, որը կոչում են նաև ռուսական փաստաթղթի պատճեն։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page