top of page

Տասը տարի առանց Մարկի

02.08.2023



Դու այսօր կարող ես առողջ քայլել, իսկ վաղն ընդհանրապես կարող ես չլինել: Երբ ես սայլակում էի, ես ընկալեցի առողջ մարդկանց հայացքները, ովքեր խղճում էին քեզ:

Ես ուզում եմ, որ ցանկացած ոք հաշմանդամ մարդ տեսնելուց չխղճա նրան, այլ մտածի, որ Աստված չանի, բայց ինքը ևս կարող է այդ կարգավիճակում հայտնվել: Ուզում եմ, որ հավասար դասեն իրենց: Մարդ պետք է թեթև ապրի, բայց դա չի նշանակում լինել պոֆիգիստ: Հիվանդանոցում մի տղայի հանդիպեցի, ով երեք տարի անշարժ պառկած էր. չէր կարողանում շարժել ձեռքերը, ոտքերը, միայն գլուխն էր թեթև շարժում ու խոսում: Եթե ուրիշները նման դեպքում դիմում են ինքնասպանության, նա այնքան օպտմիստ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, ես կլավանամ: Իսկ բժիշկները ասում էին՝ դա պարզապես հրաշք կլինի, այդքան ծանր էր նրա վիճակը, նա ինքնուրույն չէր շնչում: Այդ մարդուց շատ բան կարելի է սովորել, նա իսկապես ապրում էր… Իսկ մնացածն ինչ են անում. ասում են՝ վայ չունեմ մեքենա կամ կոշիկս հին ա…

Այդ արժեքների փոփոխությունը եղել է իմ մեջ….

Ասում են՝ աշխարհի սիրտը գտնվում է Կովկասում: Երևի թե դա այն պատճառով է, որ մենք՝ կովկասցիներս, երախտապարտ ենք, բարի, սիրում ենք մեր հողը, մեր ընտանիքը, երեխաներին…

Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք և ընկերներ կան: Բոլորիդ սիրում եմ…

Սրանք կենդանության օրոք տարբեր հարցազրույցների ժամանակ Մարկ Սաղաթելյանի հնչեցրած խոսքերն են: Օպտիմիստ, ով գիտեր կյանքի արժեքը, գնահատում էր նրա ամեն մի վայրկյանը: Անցյալ տարվա չարաբաստիկ վրաերթից հետո հայտնի շոումենը գերմանացի բժշկին կոչեց իր փրկիչը, ում շնորհիվ կարողացավ ողջ մնալ և չդառնալ հաշմանդամ մարդ: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա խոստովանեց, որ իր մոտ արժեքների վերանայում է կատարվել.


«Պետք է ամեն վայրկյան քո ապրած կյանքից հաճույք ստանաս, ժպտաս, լավ լինես, որովհետև վաղվա օրը կարող է չգալ: Ինձ մոտ արժեքների փոփոխություն է եղել…»,-այդ ժամանակ ասել է նա: Մարկի մահը ցնծեց ողջ հայությանը:


Այդ օրերից անցավ տասը տարի...

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page