top of page

—«Տավուշցիներ, ձայն կհանեք, թե՞ խելոք կենթարկվեք»: —«Ձայն չեն հանելու, Տավուշում կիսաստված է»:

23.05.2023

«Տավուշցիներ, ձայն կհանեք, թե՞ խելոք կենթարկվեք». այսպիսի հարցադրմամբ է ֆեյսբուքում հանդես եկել հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված «անկլավները» Ադրբեջանին վերադարձնելու հայտարարության հետ: Ներկայացնում ենք հարցադրման տակ արված մեկնաբանությություններից հատկանշականները՝ առանց խմբագրման (հեղինակների ուղղագրությունը պահպանված է):


Գայանե Մուքոյան

Տավուշցի պարզ ժողովրդին բացատրող կա՞, թե ինչ է սպասվում։


Գարիկ Փայտյան

Նիկոլի գալուց և առաջ և հետո իմ տուն տանող միակ ասֆալտապատ ճանապարհը ոչ մի նավիգացիոն համակարգ ցույց չի տալիս, քանի որ այդ ճանապարհը անցնում է անկլավի միջով։ Այս խնդրի մասին մինչև պատերազմն էի գրում։

Եթե պաթոսը դնենք մի կողմ, իմ ընկալմամբ էտ անկլավները մեր բոլոր իշխանություններն էլ մերը չեն համարել։ Դրանում կարող եք համոզվել ՝ տեսնելով բերրի հողերի ամայի վիճակը։

Նույնիսկ մի պատմություն եմ լսել, որ նախկին իշխանությունների օրոք անկլավում գտնվող բենտոնիտի հանքից արդյունահանման համար մեր պետությունը չի կարողացել թույլտվություն տալ, քանի որ ՀՀ տարածք չի հանդիսանում։


Նարինե Ստեփանյան

Ձայն չեն հանելու....Տավուշում կիսաստված է (հավանաբար՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, ով ծնունդով տավուշցի է - խմբ.):


Կառլեն Թադևոսյան

Քաշաթաղի ու Քարվաճառի բնակիչները ձայն հանել ե՞ն, ասեմ ավելին Լոռվա մարզի Կուրթան գյուղում էի 2021թ ամռանը ասեցի ինչու եք բոլորդ նիկոլին ընտրել, մեր հայրենիքը հանձնողին, ասեցին իրենց տուն էլ ուզի կտան։


Թամարա Գաբրիելյան

Մինչև հիմա ով է ընդիմացել որ տավուշցիները ընդիմանան, ասեմ ավելին Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի)համայնքում վստահ են որ իրենց սուրբ նիկոլը ինչ անում է լավ է անում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page