top of page

Տիրի ալգորիթմը

04.06.2023

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այն Գիտության, որ արարել է Երկրի Հնագույն կառույցները,

Հայոց Այբուբենը, Քիմիական տարրերի Պարբերական Համակարգը,

Երբ Մաշտոցն ու Մենդելեևը հյուլե չէին։ Բայց եղան հյուլե, մարդ

ու գտան Աստվածների Ստեղծածը


Հայոց Այբուբեն ասելով հասկանում ենք 36-տառանի «Մեսրոպյան» Այբուբենը։

Փա՜ռք Մեծն Մաշտոցին, որ Վռամ թագավորի կարգադրությամբ և Սահակ կաթողիկոսի օժանդակությամբ

վերագտավ «սատանայական» Աստվածային Հայոց Այբուբենն ու ներդրեց Հայ Մշակույթ։

Փա՜ռք Մաշտոցին, որ հայկական ո՛չ մի տառ չի ստեղծել, Այբուբենում ո՛չ մի փոփոխություն չի արել։

Ինչ կարգով գտել է Այբուբենը, այդպես էլ տվել է երկրային հասցեատիրոջը՝ Հայ Ազգին։ Այս հոդվածըկհամոզի։

Թող ոչ ոք չմտածի, որ ասվածը Մաշտոցին նսեմացնել է։ Գաղափարը անձից վեր դասելը անձինսեմացում չէ։

Փա՜ռք Վռամ Մեծին։

Վռամ թագավորի դերը չի գնահատված։ Վռամշապուհս ո՞րն է․«շապուհ» բառին համապատասխանըունենք՝

արքա, թագավոր։ Վռամը արքա էր՝ թագավոր Աստծմե։ Գետնի վրա սարքածներն են թագավոր։

Արքա բառի քոքը Ար է՝ Աստված։ Թագավոր բառի քոքը թագ է։ Տարբերությունը՝ Եկնքից երկիր։

Հիմա թագավոր չկա, ուր մնաց թե՝ արքա։ Արդի տնազները թագագողեր են։ Ամենաշատը՝ թագակիրներ։

Իրենց համար մի դիպուկ բառ կա՝ բդէշխ (կլոր «է», որ մեջը էշ լինի)։

Վռամը Տիգրան Մեծից հետո եկած ամենամեծ արքան էր և ամենաինտելեկտուալն ընդհանրապես։

Վռամից հետո ինտելեկտուալներից էին Պապ թագավորը, Կիլիկիայում և Անիում ունեինքինտելեկտուալներ։

Անին փիլիսոփայության գլուխգործոց է՝ Ոգու ֆենոմենոլոգիա։

Հայ ինտելեկտուալ առաջնորդներ վերածնվեցին XX դարում՝

Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան, Յակով Զարոբյան։

Փա՝ռք Սահակ Մեծին։

Սահակ Վեհառառը սատար եղավ Վռամի ու Մաշտոցի պատմական գործին՝

փրկեց Հայ ժողովրդին և Գրիգոր Լուսավորչին խավարումից․․․

Իսկ որտե՞ղ էր Հայոց Այբուբենը մինչև մեր «լուսավորվելը»։

Պահվում էր քրմերի մոտ որպես Աստվածային գաղտնիք։ Դա կասի նույնիսկ այս հոդվածը։

Մենք մութ չէինք, մեր լուսը մարելով լուսավորվելու կարիք չունեինք։ Հայոց լույսը իր ներուժով էրպայծառանում։

«Հեթանոս» բառը հունական «էթնոս» («ազգ») բառից է։

Մեր նախնիներին հեթանոս, իբր, մութ, վայրի, բռի անվանելով

սկսվեց պայքար ազգի դեմ, որը շարունակվում է։


Հիշենք Նիցշեի խոսքերը․


«Նույնիսկ արիական ռասայի այնպիսի պայծառ ներկայացուցիչների, ինչպիսիք հայերն են, քրիստոնեությունը բերեց

նրանց համար բացարձակ խրթին իրավիճակի՝ հնազանդման և ուրիշի կամքին ենթարկվելուն և միթափով

վերջ տվեց վիթխարի Մշակութային փառք ու շլացուցիչ մեծություն ունեցող ռասային»


Ֆրիդրիխ Նիցշե, 1879, “Vermischte Meinungen und Sprüche”.

-----------------------------------------------------------------------------------------

Գերման հանճարի խոսքերից հետևում է, որ նրբորեն, աստիճանաբար պետք է վերականգնենք

մեր մինչքրիստոնեական նախնիների Մշակութային փառքն ու շլացուցիչ մեծությունը։

Մեզ հետ կվերցնենք Աստվածաշնչի և Վեդերի ընտրանին։ Դա հնարավոր է։

Կլինի վիճելի, երկար, դարեր կտևի, կզտվի, բայց կստացվի։

-----------------------------------------------------------------------------------------

Տարրական ինտելեկտով ծանրաբեռնված հայը նախ պետք է կարողանա բազմապատկման աղյուսակիպես

հաշվել բառի ալգորիթմական արժեքը (կոդը)

և քիմիական տարրերի ադեկվատ (նույնական) անվանումները տարբերել անադեկվատներից։

Անադեկվատներից մարդկանց մեջ էլ կան։ Լավ էլ շատ են։

Հայոց Այբուբենում բառի տառերի համարների գումարը կանվանենք այդ բառի կոդ

կամ ալգորիթմական արժեք։

Օրինակ, Վռամ անունը․

Վռամ=Վ+ռ+ա+մ=30+28+1+20=79 (ոսկի)

Գիտեինք, որ Վռամը ոսկի մարդ է։ Իմացանք, որ անունն էլ ոսկի է։

Ստուգաբանությամբ զբաղվելու ժամանակ չունենք։

Բայց ի պատի Վռամ արքայի, հայտնեմ կարծիքս․

Վռամ – Վառ ամենա – Ամենավառ

2) Ոսկի մետաղի ադեկվատ անվանում է «ոսկի» բառը․

Ոսկի=ո+ս+կ+ի=24+29+15+11=79 (ոսկի)

Երկաթի ադեկվատ անվանում չէ «երկաթ» բառը․

Երկաթ=ե+ր+կ+ա+թ=5+32+15+1+9=62 (սամարի)

Եր կաթ – Երկնքից կաթած (երկնաքար, մետեորիտ)և

Երկաթի ադեկվատ անվանում, հավանական է, եղել է մինչ երկաթին երկնաքար անվանելը։

Ադեկվատ անվանումների մասին կխոսենք ստորև։

-----------------------------------------------------------------------------

2009 թվականին կարդացի մի հոդված․ «С металлом в голосе» («Մետաղով ձայնի մեջ»),

որը 2007 թ․ սեպտեմբերին լույս էր տեսել

Մոսկվայում հրատարակվող «Ереван» («Երևան») ռուսալեզու ամսագրում (հեղինակը՝ Էդուարդ Այանյան):

Հոդվածում խոսվում էր 4 մետաղների՝ արծաթի, անագի, ոսկու, կապարի հնագույն հայկականանվանումների՝

Արծ, Կալայ (Կլաէկ), Ոսկի, Արճիճ բացառիկ հատկությունների մասին։ Այս բառերի ալգորիթմականարժեքները

հավասար են համապատասխանաբար արծաթի, անագի, ոսկու, կապարի կարգահամարներին

Քիմիական տարրերրի պարբերական համակարգում՝ 47, 50, 79, 82.


Արծ=Ա+ր+ծ=1+32+14=47

ա) Կալայ=Կ+ա+լ+ա+յ=15+1+12+1+21=50

բ) Կլաէկ= Կ+լ+ա+է+կ=15+12+1+7+15=50

Ոսկի=Ո+ս+կ+ի=24+29+15+11=79

Արճիճ=Ա+ր+ճ+ի+ճ=1+32+19+11+19=82


Վերևում բերված են ադեկվատ անվանումներ։

Երկաթի կարգահամարը 26 է։

Երկաթի համար ունեցել ենք անգ և ալգաթ ադեկվատ անուններ․

անգ=ա+ն+գ=1+22+3=26

ալգաթ=ալգ+աթ=16+10=26

Պղինձ բառն ադեկվատ չէ․

Պղ+ինձ=44+50=94

Պղինձ բառը ադեկվատ անուն կլինի 94 կարգահամարով տարրին՝ պլուտոնին։

Հնում ունեցել ենք պղնձի ադեկվատ անուն՝ Խալգ․

Խ+ալգ=13+16=29

Սլավոններն ունեն պղնձի ադեկվատ անուն՝ մեդ․

Մ+եդ=20+9=29

Եվ այլն:


Դիտողություն 1․ Սինգուլյար տարբերակները (երբ գումարելիները հավասար են) չենք դիտարկում։

Օրինակ Ալ+գաթ=13+13

Սա ալյումինի իզոտոպների (ատոմների տարբեր տարատեսակներ ունեցող ալյումինի) – Ալ և Գաթ – սինթեզից երկաթի ստացում է։

Առայժմ այսպիսի տեխնոլոգիաների մեջ չենք մտնի։

Այս օրինակում կսահմանափակվենք երկաթի սինթեզով տարբեր տարրերից – 16 (ծծումբ) և 10 (նեոն);

Դիտողություն 2. Ալգաթ բառի նմանը՝ Ալթագ բառը ևս կարող է լինի երկաթի նույնական անուն։

Ընդհանրապես, մենք էլ իրավունք ունենք ադեկվատ բառեր կազմելու իրավունք։

Մեր հույսը չպետք է կապենք միայն Աստվածների, Աստվածամարդկանց ու քրմերի հետ։


Հայոց Այբունենի և Քիմիական տարրերի Պարբերական համակարգի ճշգրիտ կապը

տարրերի ադեկվատ անվանումների միջոցով կանվանենք Տիրի Ալգորիթմ (ճշգրիտ հաշվելու կանոն)։

Տիրը Հայ գրերի և ինտելեկտի Աստվածն է։

Տիրի Ալգորիթմի առկայությունը Հայոց լեզվում բացառում է Հայոց Այբուբենի որևէ փոփոխությունՄաշտոցի կողմից։

Մի թյուրիմացություն կա, իբր, ձայնավորներ սկզբում չեն եղել։ Եթե չեն եղել, ապա ոսկի բառն, օրինակ, կգրվեր սկ

ու չէր ստացվի ոսկու ադեկվատ անվանում․ոսկի=79 (ոսկի)։ Կստացվեր անհեթեթություն․ սկ=44, որը ոսկիչէ։


Հարգարժան Այանյանի հոդվածի տեղեկությունը, որ կտրել-անցել էր հազարամյակներ, գաղտնի մնալովքրմերի

ու այլ իմաստունների մոտ, հասել է XXI դարի բնակիչներիս։

Շարադրությունս թերևս համոզի, որ Տիրի Ալգորիթմը բազմահազար տարեկան է։

Այսինքն՝ Հայոց Այբուբենն ու Քիմիական տարրերի Պարբերական համակարգը հայտնի են եղելգիտնական-քրմերին

«նախապատմական» ժամանակներից։

Տիրի Ալգորիթմի Աստվածային գաղտնիք լինելու պատճառով, Հայոց Այբուբենը քրմերի մոտ մնացել էորպես Սուրբ գաղտնիք։

Դրա համար հայերն օգտագործել են օտար գրեր։

Այդ պատճառով Հայ ժողովուրդը 1915 թվականին արյան ծովի ու կրակի միջից փրկում էր Հին Հայձեռագրերը։

Դա այն ժամանակ, երբ հայ մայրերը երեխաներին գրկած ժայռերից նետվում էին Եփրատ գետը․․․

Ժողովուրդը չգտեր Տիրի Ալգորիթմը, բայց բնազդով զգում էր, որ Հայ գրի մեջ ինչ-որ Բան կա․․․


Պարտավոր ենք այս Աստվածային գիտելիքը վերծանել ու մարդկությանը սպասարկման դնել։

Անձամբ ես, 2009 թվականից սկսեցի զբաղվել այս սուրբ երևույթով։

ոռք Աստծո, Տիրի Ալգորիթմով (առանց այդ անվանման) զբաղվողներ կան։


Արծաթ բառի հիմքը Արծ-ն է։ Արծ բառը ադեկվատ (նույնական) է, արծաթ բառը ադեկվատ չէ․

Արծ=Ա+ր+ծ=1+32+14=47

(47-ը արծաթի քիմիական կարգահամարն է)։


Նմանապես, ազոտ բառի հիմքը ազ-ն է։ Ազ բառը ադեկվատ է, ազոտ բառը ադեկվատ չէ․

Ա+զ=1+6=7

(7-ը ազոտի քիմիական կարգահամարն է)։

Նմանապես, ալյումին բառի հիմքը ալ-ն է։ Ալ բառը ադեկվատ է, ալումին բառը ադեկվատ չէ․

Ա+լ=1+12=13

(13-ը ալյումինի կարգահամարն է)


Էրզրումը (Կարինը) հարուստ էր արծաթով և ոսկով։ Կարծում եմ, դրա համար էլ կոչվում էր ԱՐԾՆ ևԱՐԾՐՈՒՄ․

Արծ+ր=47+32=79 (ոսկի)

Արծրում տեղանվան ռուսական խմբագրումը՝ Արզրում, թուրքական խմբագրումը՝ Էրզրում։

Կարծիք կա, թե Արծրում տեղանունը «Արծ-Ռում» կամ «Արծր-Ռում» արտահայտությունից է,

որը Հռոմի տիրապետությունից է։

Չի բացառվում։ Աստվածների լեզուն բազմիմաստ է։

Հնարավոր ձևափոխում․

Արծրում→‎Արծռում‎→Արծ-Ռում

Նկատենք, որ Հայոց արքունիքի գանձապահ իշխանների ազգանունը եղել է ԱՐԾՐՈՒՆԻ,

որը կրում է ԱՐԾ (արծաթ) և ԱՐԾՐ (ոսկի) գանձարանային բառերը։


Անագի մասին

Անագի ադեկվատ անվանումներն են Կալայ և Կլաէկ

Կալայ տարբերակի առթիվ հարց չպետք է առաջանա։ «Կալայ» ադեկվատ բառը կա հայկականբարբառներում,

երբեմն՝ թրքացած «ղալայ» ձևով։

Կալ+այ=28+22=Կլա+էկ

Կալայ և Կլայէկ բառերը ստեղծողները երկու բառի սկզբում էլ դրել են նույն տառերից կազմաված Կալ և

Կլա բառերը, որ ունեն նույն կոդը՝ 28 (նիկել).

Երկրորդ բառերը՝ Այ և Էկ, ևս ունեն միևնույն կոդը՝ 22 (տիտան)։

Երկու բառերն էլ ներկայացնում են անագի սինթեզը նիկելից ու տիտանից։

Բայց տարբերություն կա։ Կալայի դեպքում տիտանը (այ) ստացվում է ջրածնի ու սկանդիումի զինթեզից,

իսկ Կլաէկի դեպքում տիտանը (էկ) ստացվում է ազոտի ու ֆոսֆորի սինթեզից․

Ա+յ=1+21=22

Է+կ=7+15=22

------------------

Իսկ ի՞նչ դեր է տանում անագ բառը․

Ա+ն+ա+գ=1+22+1+3=27

Սա կոբալտի կարգահամարն է։

Մեր լեզվագետները «անագ» բառը բերում են ասորականից կամ արաբականից, որը հայերենումնույնական չէ

50-րդ քիմիական տարրին։ Նույնական են կալայ և կլաէկ բառերը։ Կլաէկին «բարեհնչության» համար«կլայեկ» չենք անվանի։

Ընդհակառակը, հանուն ադեկվատ գիտության կլայեկին կանվանենք կլաէկ։ Իսկ ո՞վ ներմուծեց «կլայեկ» անադեկվատ բառը։

Ինչ-որ լեզվագետ ըստ իր ճաշակի։ Իսկ Տիրի Ալգորիթմի մասին լսած կա՞ր։ Հերիք չէ «կլայեկ» անադեկվատությունը,

նրան հոմանիշներ են անվանում «կլայակ», «կլեկ» անադեկվատությունները։


Պղինձ

Հետքրքիր է «պղինձ» բառը, իբր, իրանական ծագում ունի։ Ապացույց չկա։

Հետո ասում են, որ ծագումն անհայտ է։ Բա ինչու՞ է իրանական։

Չգիտե՞ք, պարոնայք լեզվագետներ։ Ասեք՝ չգիտենք։ Ինչու՞ եք, փաստորեն, ստում։

Եթե հայերեն բառի ծագումն անհայտ է, ապա չի բացառվում հայկական բառի հայկական ծագումը։

Պ+ղ+ի+ն+ձ=26+18+11+22+17=94 (պլուտոն)

Գուցե՞ պղինձը 94-րդ տարրի սկզբնական ադեկվատ անունն է եղել։

Պղինձն ունի մի ժողովրդական անուն՝ փախր․

Փ+ա+խ+ր=35+1+13+32=81

Փախըր=89

Գուցե՞ դարերի ընթացքում մեր նախնիները խառնել են տարրերի անվանումները կամ ուրիշ բան։

Բայց 81-րդ տարրին, որ այժմ անվանում ենք անադեկվատ «թալիում» բառով,

կարող ենք անվանել ադեկվատ «փախր» բառով։

Իսկ 89-րդ տարրին, որ այժմ անվանում ենք անադեկվատ «ակտինիում» բառով,

կարող ենք անվանել ադեկվատ «փախըր» բառով կամ․․․ ուրան բառով․

Ու+ր+ա+ն=34+32+1+22=89

Նման դիտողություններ կարող ենք անել քիմիական մյուս հայկական անադեկվատ անվանունմերիմասին։


Սնդիկի մասին

Սնդիկ=Սնդ+իկ=55+26=81

Սնդիկի քիմիական կարգահամարը 80 է։

Կարելի է ենթադրել, որ սկզբում եղել է

ա) սնգիկ=80 (Իրինա Ծաղիկյան);

բ) ռնդիկ=80 (Վիկտոր Վահանյան)

Տիկին Ծաղիկյանին այնքան գիտեմ, որ խորհքային հայագետ է,

իսկ սնգիկ բառը նույնական է․ իրավունք ունի լինելու 80-րդ տարրի անուը։

Տիար Վահանյանին քիչըմ գիտեմ՝ ես եմ։

Ռնդիկը նույնական է՝ հայկական ռունդ (սիրուն) բառից։

Սնդիկը սիրունիկ է։

Ռնդ+իկ=54+26=80․

Ռ տառից առաջ Ջ, Պ տառերն են։

Ջնդ+իկ=53+26=79 (ոսկի)

Ջնդիկ և Ոսկի բառերը եղբայրներ են․

Ջնդ+իկ=53+26=Ոս+կի

Բարբառներում կա ջնդել (հավաքել) բառը

Եզդի եղբայրներն ունեն Ջնդո անունը:

Պնդ+իկ=52+26=78 (պլատին)

Պլատինը պինդ է։

գ) Սնդիկի Աստվածային անունը՝ Կենդանի․

Կենդ+անի=46+34=80

Կենդանի բառը պարունակում է սնդիկի սինթեզի 6 բանաձև։ Կարող եք վերծանել։

Ի դեպ, հին ռուսերենն ասելիք ունի․

Ртуть=Ռթութ=Ռ+թութ=28+52=80


Սնդիկը Հայի քիմիական խորհրդանիշն է․

Կենդանի=Արմեն=Արցախ=Ծիրան=Քարի=80


Սնդիկը Հայ-արաբական գիտական զինանշան է․

Իրաք (Քարի)=Արավիա (Հարավ)=Կահիրե=էմիրաթ=80


Իրաքը Արագածի Քարի լջի արաբաձև ընթերցումն է։

Քարի լիջը այլիբեդաթ տարիք ունի։

Կահիրե – «Կահ» և «իր» բառերից։ Կահ և իրերի տեղ։ Мебельно-вещевой.

Ալգորիթմական եղբայրներ

--------------------------------------

Երկու բառեր անվանում ենք եղբայրներ (երբեմն՝ քույրեր), եթե ունեն նույնատիպ վերլուծություններ։

Օրինակ, Արմեն և Արցախ բառերը․

Արմեն=Ար+մեն=33+47=80

Արցախ=Ար+ցախ=33+47=80

Նույն կոդով բառերը կանվանենք ազգականներ կամ խսումներ։

Օրինակ, Հայկ և Վան բառերը․

Հայկ=Վան=53

Հոմանիշ խսումները կանավանենք բինոնիմներ։

Օրինակ, արի և խիզախ բառերը․

Արի=Խիզախ=44

Այս ալգորիթմական դասակարգման բառերը կարող են լինել տարբեր լեզուներից։

Բինոնիմներ են, օրինակ, հայերեն ցեղ և ռուսերեն род (ռոդ), հայերեն անտառ և լատիներեն silva (սիլվա) բառերը․

Ցեղ=Ռոդ=45

Անտառ=Սիլվա=83

Եղբայր բինոնիմներ են, օրինակ, հունական titan

(տիտան) և ռուսական великан (վելիկան) բառերը․

Տիտան=Տիտ+ան=73+23=96

Վելիկան=Վելիկ+ան=73+23=96

Եվ այլն։

Բինոնիմները նույն տարրի տարբեր իզոտոպների անվանուներ են։


Քիմիական տարրերի միտառանի անուններ


Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է․․․ Փ, Ք

Ամբողջ Այբուբենը՝ 36 տառ


Երկտառանի անուններ

Օրինակ, Ա տառով սկսվող (կամ՝ ավարտվող)

Աբ, Ագ, Ադ, Ազ, Աթ, Աժ, Ալ, Ախ, Ած, Ակ, Ահ, Աձ,

Աղ, Աճ, Ամ, Այ, Ան, Աշ, Աչ, Ապ, Աջ, Առ, Աս, Ավ,

Ատ, Ար, Աց, Ափ, Աք


Հայոց Այբուբենի անկախությունը

Միևնույն քիմիական տարրը կարող է ունենալ բազում նույնական անուններ, ոչ միայն հայկական։

Բայց ալգորիթմական արժեքը հաշվվում է միայն Հայոց Այբուբենում։

Այսինքն Հայոց Այբուբենը Տիրի Ալգորիթմի հետ մի կառույց է, որ գործում է միայն հայերենում։

Հայոց Այբուբենը այլ այբուբեններից Տիրի Ալգորիթմ չի առել, քանի որ Տիրի Ալգորիթմ չունեն։


Բնական վարկած

--------------------------

Քանզի Տիրի Ալգորիթմը գոյություն ունի Հայոց Այբուբենով, ապա հայկական ցանկացած տառ

և այդ տառերից կազմված բառ (որի կոդն այժմ 1-118 սահմաններում է; XXI դ․սկիզբ)

համապատասխան քիմիական տարրի նույնական անուն է։


Տիրի Ալգորիթմի ծնունդը

Որպեսզի, օրինակ, սնդիկ նմանակող Կենդանի բառի կոդը լինի սնդիկի կարգահամարը՝ 80, անհրաժեշտէ,

որ Կենդանի բառի տառերը Հայոց Այբուբենում այնպիսի համարներ ունենան, որոնց գումարը լինի

այդ տարրի կարգահամարը։ Այսինքն, քիմիական տարրի ադեկվատ անունը

պետք է այդ տարրից առաջ հայտնի լինի, և ընդհակառակը։ Մի քիչ բա՞րդ է։ Ավելի բարդ բաներ էլ ենպատահում։

Ի՞նչ է ստացվում։ Քիմիական տարրի ադեկվատ անունը այդ տարրից առաջ է եղել, և ընդհակառակը։

Երկու կետեր շրջանագծով պտտվում են իրար հետևից՝ մեկը մյուսից առաջ։

Այսինքն, 36-տառանի Հայոց Այբուբենը Մենդելեևի քիմիական տարրերի Աղյուսակի հետ

ժամանակի-տարածության մեջ գործում է փոխներդաշնակ։

Դա նշանակում է, որ Հայոց Այբուբենից առաջ այբուբեն սկզբունքորեն չի եղել։ Դա կլիներ Բնությունիցառաջ։


Ատոմային ֆիզիկա

-----------------------------

Ցանկացած հայերեն և հայերենում ներկայացվող բառ կարելի է վերլուծել քիմիական տարրերի սինթեզիտեսքով։

Օրինակ


նուշ=ն+ուշ=22+57=79

տիտան+լանթան=ոսկի


(Նուշ բառի հակառակ ընթերցումից կստացվի շուն ոսկե բառը)։


Տիրի Ալգորիթմը տալիս է քիմիական տարրերի սինթեզի հազարավոր բանաձևեր։


Փիլիսոփայություն

----------------------------

Տիրի Ալգորիթմը ալգորիթմական կապ է իրականացնում մատերիայի (քիմիական տարրերի)

և գաղափարի (քիմիական տարրերի նույնական անվանումների) միջև։

Այլ կերպ ասած՝ Քիմիական տարրերի Պարբերական Համակարգի

և Հայոց Այբուբենի միջև։



Վիկտոր Վահանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page