20.02.2024
Արմավիրի թիվ 8 դպրոցի Աննա Խաչատրյան տնօրենը և մարդը իր դեմ հնչող մեկնաբանությունների և մեղսագրվող արարքների հետ ընդհանրապես կապ չունի:
Ես իր ղեկավարած դպրոցում մի ամբողջ կիսամյակ մենթորական աջակցություն եմ ցուցաբերել՝ աշխատելով այս տեսանյութի ուսուցիչների 70%-ի հետ։
Նրանք հրաշալի են կատարում իրենց աշխատանքը, իսկ տնօրենի մարդ և տնօրեն կերպարի մասին խոսում են կոլեկտիվի,ծնողների,սովորողների և վերահսկողություն իրականացնող կառույցների գովեստի խոսքերը,որոնք գործընթացի հետ անմիջական շփումից են ծնվել։
Ցավալի է,որ թումանյանական տողեր արտասանելը վերագրվել է տնօրենին տողեր ձոնելուն, համբուրելը՝ օճառվելուն, գնահատանքը՝ շողոքորթելուն, ցավալի է շատ, որ ամբողջ համացանցը չնկատելով այդ դպրոցում իրականացվող հսկայածավալ ուսումնադաստիարակչական աշխատանքը, չճանաչելով տեսանյութի անձանց, նրանց անցած ճանապարհը մի հարվածով, մի քոմենթով կարողանում է ցեխ շպրտել նրանց վրա,չի կարելի, հարկ է իսկական տեսանկյունից նայել այս ամեն ինչին։
Սրանով մենք արժեզրկում ենք դպրոցը, մանկավարժին,ինչը անդառնալի կորուստներ կարող է ծնել։
Խորեն ՈՍԿԱՆՅԱՆ,
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի
վերապատրաստող-մենթոր