Փակվեց հայ ժողովրդի պատմության վերջին էջը
- YO
- 28 сент. 2023 г.
- 1 мин. чтения
28.09.2023

Արցախը ծախելը, հանձնելը, զիջելը (ոնց ուզում եք անվանեք) թույլ տալու համար մենք բոլորս թանկ, շատ թանկ ենք վճարելու: Էս դժոխքի դարպասների բացման արարն էր միայն:
Ավելի քան վստահ եմ, որ հասարակության զգալի մասը չի ընկալում պատուհասած աղետի մասշտաբները: Նույնքան վստահ եմ, որ երբևէ կընկալի էլ: Դրա վառ ապացույցն ամենուր աչք ծակող անտարբերությունն է, դեռևս չդադարող անթաքույց ատելության քարոզն արդեն իսկ կորսված հայրենիքի մի հատվածի և վտանգի մեջ գտնվող մյուս հատվածների նկատմամբ: Քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ.
«Տանք Արցախը, հանգիստ ապրենք» քարոզողները որքան ատում էին (են) Արցախը, նույնքան ատում են Հայաստանը: Բացարձակ չեմ չափազանցնում, պաթոս չեմ բանեցնում: Նրանք նույն թեզը հանգիստ կարող են առաջ տանել Սյունիքի, Տավուշի կամ Գեղարքունիքի մասով: Վստահ եմ:
Ցավոք նրանք այսօր շատ են, նույնիսկ մեծամասնություն են: Չգիտեմ, թե էս մարդիկ ինչի են էս կարգի խորշում պետություն, հայրենիք, մի բուռ հող ու ջուր ունենալու փաստից... Չգիտեմ... Անբացատրելի է...
Մի խոսքով.
Շատ բան կա ասելու, բայց ասելու իմաստն է կորել:
Թերևս ճիշտ է ասված, որ ազգին պիտի փնտրենք 10%-ի մեջ: Միգուցե մի բան ստացվի, չգիտեմ...
Ու մի բան էլ.
Արա, հո դուք կեղտարյուն բորենիներ չեք...
Ռուբեն Վարդանյանը նախևառաջ հայ է, ոնց կարաք ուրախանաք նրա գերեվարմամբ, էն էլ էն թշնամու կողմից, որը քո զավակներին է սպանում, քեզ ցեղասպանում է... Արա դուք էս ինչ վիժվածքներ եք...
Արթուր ՄԻՍԱԿՅԱՆ