top of page

Փաշինյանը լայն ժպիտով զրույց է ունեցել Էրդողանի հետ

  • 4 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

04.06.2023


Անկարայում կարճ զրույց են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ այլ մանրամասներ չհայտնելով և հրապարակեկով զրույցի պահի լուսանկարը, որում Փաշինյանը լայն ժպտում է, Էրդողանի դեմքի արտահայտությունն ավելի զսպված է:


Հիշեցնենք, որ այսօր կարճ զրույց էին ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Քննարկվել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև խոսել էին հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպելու մտադրության մասին։


Հիշեցնենք, որ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page