top of page

Փաշինյանը կադաստրի վկայականն Ալիևի՞ց է ուզում

26 мая 2023 г.
1 мин. чтения

26.05.2023

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են՝ Սովետական Միությունից սկսած, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը:


ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը․


«Այսքանից հետո, եթե ասել ես՝ առանց Արցախի Հայաստան չկա, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ պատճառ է, որ չես հեռանում, և ամեն օր տեսնում ենք պարտվածի քո դժգույն դեմքը։ Սա մի բանի մասին է վկայում, սա ուրացում է, իսկ ուրացողը չի կարող Հայաստանի ղեկավար լինել»,- ասաց Վարդանյանը։


Նրա կարծիքով իշխանություններն ուզում են խարխլել մեր ինքնության հիմքերը, ազգային, հոգևոր մշակութային բոլոր խորքերը, պետության ու պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ ՀՀ քաղաքացիներին վարժեցնելով իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք․


«Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները։ Վերջերս ասում է՝ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց ասում է՝ հանրաքվե չենք անելու, պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, թե մենք կադաստրի վկայական չունենք», — ասաց Աղվան Վարդանյանը։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page