top of page

Փաշինյանը կգնա՞ Շուշիում Թուրքիայի հյուպատոսության բացմանը

22.06.2023

Հայաստանի պետականության վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա ծրագրերում 2022-ի օգոստոսին Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումից ի վեր Մոսկվան ենթարկված է տոտալ հրեականին եւ Հայաստանում իրականացնում է միայն օպերատիվ խնդիրներ։ Ավելի մատչելի ասած՝ Ռուսաստանը կատարում է գործիքի դերը։ Մոսկվան Հայաստանի դեմ այլեւս կանգնած է ուղիղ, իր դեմքով։ Դրա վկայությունը ՌԴ ԱԳՆ խոսնակի ամենշաբաթյա ճեպազրույցներն են, որոնք մի կողմից ուղղված են ծրագրի համակարգող նշանակված Նիկոլի թեզերի «հիմնավորմանը», մյուս կողմից՝ հայ հանրությանը շանտաժի ու սպառնալիքների հերթական չափաբաժինը ներարկելուն։


Շատերն են նկատել, որ այդ ճեպազրույցներում չկա որեւէ կշտամբանք, պահանջ Բաքվին, ավելին, դրանք անցկացվում են Բաքվի շահերի ու պահանջների ծիրում եւ ուղղված են բացառապես Հայաստանին ու հայերին։ Դա նշանակում է, որ Մոսկվա-Բաքու-Երեւան այսպես կոչված եռակողմ թղթերն իրականում Հայաստանի պետականության վերացման ծրագրի վավերագրեր են, որոնք անկասկած պարունակում են նաեւ գաղտնի հավելվածներ։ Դրանց դրույթների աստիճանական բացահայտման գործառույթն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայի ու Բաքվի ներդաշնակ ձայնակցությամբ։ Անկլավներ, միջանցքներ, ցապարների զանգվածային վերաբնակեցում Հայաստանում, կադաստրի թղթի բացակայություն, զինանշան եւ այլն․ Նիկոլի ելույթներում այս «նավոդկաները» պատահական չեն։

Զախարովա-Փաշինյան վերջին օրերի սիներգիան այսպես կոչված հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման եւ այլնի շուրջ ոչ միայն ծրագիրն արագացնելու վկայություն են, այլեւ համատեղ ոճրագործության խոստովանություն։ Ռուս «խաղաղապահների» իրական դերակատարության եւ օպերատիվ գործառույթների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ խոսնակի խոստովանությանն արդեն անդրադարձել ենք․


Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե «Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է մնալ երկկողմ կապերի թեման: Տվյալ դեպքում ՝ Բաքվի և Անկարայի միջև»։ Շուշին Բաքվին հանձնելու հանգամանքների վերաբերյալ Պուտին-Փաշինյան միմոսություններն ուղղված էին Արցախի կարգավիճակը վերացնելու համատեղ ոճրի այս մի դրվագն էլ «սղղացնելու» համար։ Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելը երկկողմ կապերի թեմա չէ, որքան էլ ջանան Պուտինն ու Փաշինյանը, որը հայտարարել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին։


Այս համատեքստում, հետաքրքիր է Զախարովայի մեկ այլ հայտարարություն։ Նա հավաստի է համարել ռուսական զլմ-ների տեղեկատվությունը, թե իբր ԱՄՆ-ն պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ստացվում է՝ ԱՄՆ-ն ցանկանում է սուբյեկտություն հաղորդել Ստեփանակերտին, եթե Արցախի իշխանությունից պահանջում է Բաքվի հետ ուղիղ բանակցություն վարել, այն էլ երրորդ երկրում։ Այսինքն, ոչ Բաքվում, ոչ էլ բնականաբար Մոսկվայում ու Երեւանում․ չէ՞ որ այդ դեպքում Արցախի իշխանություններն ավելի անկաշկանդ կլինեն։ Ստացվում է նաեւ, որ Բաքուն այնքան է շահագրգիռ երրորդ երկրում Արցախի իշխանության հետ ուղիղ բանակցություններով, որ դա չլինելու դեպքում «հակաահաբեկչական գործողություն» կիրականացնի։


Այդ երբվանի՞ց է Շուշիում թուրքական հյուպատոսությունը Բաքվի ու Անկարայի գործը համարող Մոսկվան սկսել մտահոգվել Արցախի անվտանգությամբ։ Ինչեր ասես չես մոգոնի եռակողմ ոճրագործությունը կոծկելու համար, հատկապես ռուսական զլմ-ներում «հավաստի տեղեկությունների» հիման վրա։


Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page