top of page

Փաշինյանը կեղծո՞ւմ է Ստալինի կենսագրության փաստերը

6 мая 2023 г.
2 мин. чтения

Երևան, 06.05.2023

Կան արխիվային նյութեր, որոնք կարող են ամեն ինչ իրենց տեղը դնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։


Փաշինյանը Պրահայում ասել է. «Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Նրան գտել են իր կեցավայրում, հատակին պառկած։ Սկզբում մտածել են` մահացել է։ Պարզվել է` Ստալինը ողջ-առողջ է, բայց պատերազմը սկսելու լուրը քանդել էր նրան, որովհետև «Չհարձակման մասին» պայմանագիր էր ստորագրել Գերմանիայի հետ, և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա 3 օր բերանքսիվայր պառկած է եղել, մինչև համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»։


Երբ Փաշինյանին խնդրել են նշել տեղեկության աղբյուրը, նա ասել է` այդ մասին պատմվում է շատ վավերագրական ֆիլմերում, վերնագիր չի կարող նշել, բայց վստահ է, որ այս պատմությունը փաստագրված է։

«Անհեթեթություն է, կան արխիվային նյութեր այդ օրերի մասին, և դրանք չեն հաստատում այդ պարոնի ասածը։ Իր ցանկությունն այն է, որ իրեն անընդհատ ինչ–որ մեկը քննարկի, մեկնաբանի։ Վերջերս էլ ինքը Հիսուս Քրիստոս էր...»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարություններում լրջություն, տրամաբանություն կամ ճշմարտություն փնտրել պետք չէ։ Դեմկուսի նախագահը շեշտեց` նա նման անհեթեթություններով փորձ է անում արդարացնելու իր անկարողությունը, անգործությունը հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում։

«Հանուն ինչի՞ է դա ասել։ Իր անճարակությունը արդարացնելու համար։ Իբր «պատմական» օրինակ է բրում։ Ստալինը կարողացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթել, իսկ ինքը պարտվել է, ոչ թե մեր ժողովուրդը կամ բանակն են պարտվել, այլ հենց ինքը»,– հավելեց Սարգսյանը։

Փաշինյանի ելույթին անդրադարձել է նաև ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը` նշելով, որ սա հին, դեռևս խրուշչովյան ժամանակների պատմություն է, ընդ որում՝ վաղուց մերկացված։


«Ստալինի այցելությունների մատյանները վաղուց գաղտնազերծվել են Կրեմլում, և լավ հայտնի է, թե ինչ էր անում Ստալինը պատերազմի առաջին օրերին և ում հետ էր աշխատում՝ նացիստական Գերմանիայի հարձակման պայմաններում երկիրը վերակառուցելով ռազմական ռելսերի վրա»,– գրել է Ռոժինը տելեգրամյան ալիքում։

Նա նաև հրապարակել է պատերազմի առաջին մեկ շաբաթվա ընթացքում Ստալինի հանդիպումների ժամանակացույցը` ըստ Կրեմլի մատյանների։ Ստալինը Կրեմլի իր գրասենյակում ամեն օր ընդունել է 8-ից 30 ռազմական և պետական գործիչների: Նրանց թվում են արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ Լև Մեհլիսը, գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի տեղակալ Գեորգի Ժուկովը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը և այլք։

Ռոժինը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ Փաշինյանը նման հայտարարություն է արել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակի նախաշեմին։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page