28.05.2024
Զանգակատան կառուցման հարցում էական դերակատարում են ունեցել ճակատամարտի նախօրեին տեղի ունեցած իրական դեպքերը։ Երբ Նորին Սրբություն Գևոր V-ին խնդրեցին հեռանալ Սուրբ Էջմիածնից և տեղափոխվել Սևանա լճի կղզու վանքը, նա դուրս եկավ տաճարի բակում կանգնած ժողովրդի մոտ և ասաց, որ չի լքի հայկական բոլոր եկեղեցիների մայր եկեղեցին, որը մեր նախնիներից է ժառանգվել։ «Եթե հայկական բանակը և հայ ժողովուրդը չկարողանա թշնամուն կանգնացնել, չկարողանա փրկել մեր սրբությունները, ապա ես պատրաստ եմ մեռնել հենց այս պահին, այստեղ, մեր տաճարի շեմին, որպես ձեր հոգևոր հայր։ Եվ եթե վերջը եկել է, ապա ինչու չմեռնել պատվով և արիաբար, չսողալով թշնամու առաջ»։ Կաթողիկոսը բոլոր եկեղեցիներին և հոգևորականներին հորդորեց ժողովրդին մարտի հանել։ Եվ մայիսի 21-29 Արագածոտնից մինչև Սևան հնչում էին եկեղեցիների զանգերը, բոլորին կոչ անելով ռազմաճակատի դաշտ գալ։ Այսօր երեք շարքով կախված են հուշահամալիրի զանգերը։ Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին, ինչպես այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի՝ ղողանջը տարածելով ամբողջ Արարատյան դաշտով։ Այսօր հանդիսավոր արարողությունների ժամանակ հնչեցվում են Սարդարապատի համալիրի զանգերը։
Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը` դառնալով Հուշահամալիրի օրգանական մասը։
Թանգարանն ունի ավելի քան 70000 թանգարանային առարկաներից բաղկացած հավաքածու։ Թանգարանի 6500 մ² ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են Հայոց ազգային մշակույթին և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրությունները։ Ցուցադրված առարկաներից հիշարժան են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի բրոնզե արձանիկները, մ.թ.ա. III հազարամյակի Հայկական լեռնաշխարհի բնակիչ ցեղապետի կիսանդրին, կավե կրակարանը, զենքի տեսակները և այլն։