top of page

Ո՞վ «բաց թողեց» վարակը

11 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ


Նա ասել է, որ կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, ու թեեւ դեպքերի թիվը նվազել է, այդուհանդերձ նակին ավելի մեծ թվով դեպքերը սահմանափակ աղբյուրից էին, իսկ այժմ, թեեւ դեպքերը նվազել են, սակայն աղբյուրները բազմապատկվել են:


Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ որոշակի նվազումից հետո սպասվում է դեպքերի կտրուկ աճ ՝ եթե ավելացել են աղբյուրները: Ըստ ամենայնի, այդպես կարող է լինել արդեն այժմ, եթե կատարվի ավելի մեծ թվով թեստավորում: Ներկայում կատարվում է օրական մոտ 300, մի քիչ ավելի կամ պակաս: Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ ծրագրում են մեծացնել թեստավորման ծավալը: Դրա համար կառավարությունը մոտ կես միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում թեստերի արտադրություն սկսելու համար:

Վարչապետն ընթացիկ շաբաթվա ցածր վիճակագրությունն ուղեկցում էր զգուշավոր լավատեսությամբ, ասելով, որ միտումը պահպանելու դեպքում հնարավոր կլինի հաջորդ շաբաթից դիտարկել կարանտինի ռեժիմը թուլացնելու հնարավորություն: Փաշինյանը հայտարարում էր, որ, եթե դեպքերի նվազման միտումը շարունակվի, ապա կարող ենք հնարավոր համարել, որ Հայաստանն անցել է պիկը մարտի 31-ին:

Դա վարչապետ Փաշինյանի անձական եւ հպանցի՞կ դիտարկումն էր, թե՞ մասնագիտական քննարկումների եզրահանգում: Որովհետեւ առողջապահության նախարարը կարծես թե վարչապետի զգուշավոր լավատեսության ազդակի ֆոնին հանրությանը տալիս է զգուշավոր հոռետեսության, կամ նույնիսկ անզգույշ հոռետեսության ազդակ:

Ըստ ամենայնի, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման տեսանկյունից կառավարությունում կա շոշափելի տարաձայնություն: Արսեն Թորոսյանն իր տեսակետով մենա՞կ է, թե՞ կան կառավարության այլ անդամներ էլ, որոնք իրավիճակը գնահատում են ինչպես նա: Մյուս կողմից, Արսեն Թորոսյանի դիրքորոշումը թերեւս պայմանավորված է նրա կարգավիճակով, ոլորտային այն շրջանակով, որ նրա պատասխանատվության տակ է:

Դրանից բացի, իհարկե արտակարգ դրությունը կարող  ունենալ խստության տարբեր աստիճաններ, ըստ այդմ՝ չնայած գնահատականների եւ շեշտադրումների տարբերությանը, որոշման առումով վարչապետն ու առողջապահության նախարարը կարող են չունենալ հակասություն՝ լինի արտակարգ դրություն, բայց ներկայիս խիստ սահմանափակումների որոշակի մասի չեղարկումով:

Ավելին, շատ քաղաքացիների գնահատմամբ, արտակարգ դրությունը գործնական իմաստով արտահայտվում է առավելապես Երեւանի կենտրոնում կամ միջմարզային հաղորդուղիներում, իսկ Երեւանի ծայրամասերում, կամ մարզային քաղաքներում նկատելի են մարդկային աշխույժ շարժ եւ կուտակումներ: Ի հերթին, եթե այդպես է հայտարարված խիստ կարանտինի պայմաններում, ապա թուլացման ազդակը կարող է էլ ավելի աշխուժացնել մարդկանց:

Իրավիճակի բանալին սակայն թերեւս Արսեն Թորոսյանի այն միտքն է, որ վարակը դուրս է եկել վերահսկելի շրջանակից եւ վաղ թե ուշ դրա հետքով գնալն անիմաստ է լինելու, ըստ այդմ մնալու է բաց թողնել ռեժիմը եւ միայն ախտորոշել ու բուժել: Ըստ ամենայնի, Հայաստանի կառավարությունը պետք է կողմնորոշվի բաց թողնելու պահի հարցում, ինչը կախված է թերեւս նրանից, թե Հայաստանն այս ընթացքում որքան պաշար է կուտակել ազատ ռեժիմի պայմաններում վարակի հետեւանքը կառավարելու, այսինքն քաղաքացիներին բուժում ապահովելու համար:

Ընդ որում, այդ խնդրի առաջ են թերեւս բոլոր պետությունները, որտեղ խոսք չկա վարակին հաղթելու մասին, այլ քննարկվում է դրան դեմ դիմաց դուրս գալու հարմար պահի ընտրության հարցը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page