top of page

«Քիչ էր մնում՝ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեր, որ ցեղասպանության ենք ենթարկվել»

  • 6 мая 2023 г.
  • 1 мин. чтения

Երևան, 6 մայիսի 2023

«Ելնելով պետքարտուղարության հրապարակումներից՝ ակնհայտ է, որ հայկական կողմը համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և այնտեղ ապրող հայերին տալ էթնիկ փոքրամասնության կարգավիճակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցություններին։


Տ․Հայրապետյանը կասկածում է, որ ԱՄՆ-ն իր ստորագրությունը կդնի այն փաստաթղթի տակ, որի տակ կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանն է ստորագրել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ․ «Եթե ՀՀ-ն գնա զիջումների և փաստաթուղթ ստորագրի, կասկածում եմ, որ ԱՄՆ-ը ստորագրի դրա տակ ու դառնա դրա իրագործման երաշխավորը»։


Տ․Հայրապետյանը նաև վստահ է, որ բանակցություններում Իլհամ Ալիևը չի համաձայնի դուրս գալ ՀՀ տարածքներից։ «Թղթերը խաղաղություն չեն բերում, խաղաղության բերում են երկարաժամկետ գործընթացները, երկու երկրների քաղաքական կամքը և հարաբերությունները կարգավորելու ցանկությունը։ Երբ նայում եմ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ինձ համար հստակ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ մեզ հետ խաղաղության։ Մենք պետք է պատրաստվենք դիմակայելու հնարավոր ռազմական ագրեսիաներին»,- հավելեց նա։


Անդրադառնալով Թուրքիայում ԱԺ նախագահի հայտարարություններին՝ ասաց, որ «քիչ էր մնում, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեր, որ մենք ցեղասպանության ենք ենթարկվել»։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page