top of page

Քոչարյան. ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի

  • YO
  • 8 июн. 2021 г.
  • 1 мин. чтения

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը գոյություն չունի, դա խայտառակություն է։ Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


Նրա խոսքով` պետական համակարգի բարձրագույն քաղաքական ղեկավարության ապաշնորհ գործողությունների պատճառով Հայաստանը հայտնվել է կոլապսի մեջ։

«Թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագիտության համակարգի հետ՝ ուղղակի խայտառակություն է։ Մի կառույց, որն իրական պրոֆեսիոնալներից էր բաղկացած և ձևավորել էր իր ավանդույթները, ուղղակի ավերեցին, հիմա ԱԳՆ–ն ուղղակի չկա։ Եվ մենք այս վիճակում խոսում ենք ինչ-որ բանակցային գործընթացի մասին։ Մենք խոսում ենք գերիների վերադարձի մասին։ Չէ որ հենց ԱԳՆ-ն է, որ առաջին հերթին պետք է զբաղվի գերիների հարցերով ՝ առաջացնելով միջազգային արձագանք, որը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա և կվերադարձնի հայ գերիներին։ Հիմա փաստացի այդ կառույցը չկա, ո՞վ է այդ աշխատանքը կատարելու. ոչ ոք»,–- ասաց նա։


Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում իշխանության մեջ պատահական մարդիկ են հայտնվել, և Ղարաբաղում պատերազմի պարտությունը այդ պատահականության արդյունք էր։



Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։


Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը, որից հետո հրաժարական տվեցին 4 արտգործնախարարները։


Րոպեներ առաջ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page