Օնիկ Գասպարյանը պատրաստ էր ռազմական հեղաշրջում անել Փաշինյանի դեմ և սպասում էր Մոսկվայի հրահանգին
- YO
- 29 июн. 2023 г.
- 1 мин. чтения
29.06.2023

Ռուսաստանցի մեդիամենեջեր, News media հոլդինգի հիմնադիր Արամ Գարբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պարտությունից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպեցի Օնիկ Գասպարյանին։
Դա Գասպարյանին վերաբերող զորահրամանատարների նամակից անմիջապես հետո էր:
Օնիկին ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը: Իսկ ես տեղեկատվական աջակցություն կտրամադրեմ։
Օնիկը պատասխանեց՝ «Թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»: Ասացի՝ «ոչ ոք ուղիղ հրահանգ չի տա» ու բաժանվեցինք: Մնացածը արդեն գիտեք»։