top of page

Օրերս կյանքից հեռացած Վյաչեսլավ Զայցևը սիրահարված էր Հայաստանին և հիացած հայկական զարդանախշերով

  • YO
  • 8 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, 08.05.2023

Ոչ բոլորը գիտեն. լեգենդար կուտյուրյե, օրերս մեզանից հեռացած «Կարմիր Դիոր» Վյաչեսլավ Զայցևը շատ էր սիրում Հայաստանը։


Հայտնի մոդելավորողը հաճախ էր այցելում մեր երկիր։ Երևանի Նորաձևության շաբաթում ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուները։ Այդ թվում՝ Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ։


«Ես սիրահարված եմ Հայաստանին, Երևանը հրաշալի քաղաք է՝ անհավանական ճարտարապետությամբ, հրաշալի մարդիկ են այստեղ ապրում»,- ասում էր Զայցևը Հայաստանի մայրաքաղաքի, նրա բնակիչների մասին։


«Այստեղ ամեն ինչ կարգին է նորաձևության հետ: Երեւանցիները ճաշակով են հագնվում, նկատում եմ, թե ինչպես են տեղացի հայ մոդելավորողները իրենց հագուստի մեջ օգտագործում ազգային տարազի տարրեր, ազգային զարդանախշեր, որոնցով ես հիացած եմ: Ապագան նման միտումին է պատկանում»:


Սլավա Զայցևը նշում էր, որ Հայաստանն ունի անհավանական համեղ խոհանոց։ Հետևաբար, այստեղ անհրաժեշտ է հատկապես վերահսկել ախորժակը. գայթակղությունները չափազանց շատ են:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page