top of page

Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացիան է Արցախից

21 сент. 2023 г.
1 мин. чтения

Մարտունիի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին, Մարտակերտին երեք օր ժամանակ են տվել



21.09.2023

Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին երեք օր ժամանակ են տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրսբերելու համար։

Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։

Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։


Ռուսներն ուզում են, որ որոշակի քանակությամբ մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, մինաշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։

Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն՝ մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։

Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ։


Գեղամ Բաղդասրյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page