top of page

Ֆրանսիական ընկերության որոշմամբ Ararat կոնյակը կլքի ռուսական շուկան՝ խնդիրներ ստեղծելով հայերի համար

  • YO
  • 19 мая 2023 г.
  • 1 мин. чтения

19.05.2023

Ես տեղեկություն ունեմ, կարծես արդեն պաշտոնական, այն մասին, որ Երեւանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում մի շարք մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


Այս ամենը, ըստ նրա, խնդիրներ կստեղծի գյուղացիներից խաղողի մթերման մասով։ 


«Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը եւ ինչ փոփոխություններ կհետեւեն դրան։ Կառավարությունը փորձում է հնարավորինս արագ արձագանքել տեղի ունեցող գործընթացներին եւ փոփոխություններին։ Չեմ ասի, որ ամեն ինչ կատարյալ է, բայց առայժմ դա անում է առանց որեւէ ցնցումների։ Բացի այդ, գինեգործության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց Քերոբյանը։ 


Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանի արտահանման 80%-ից ավելին ուղղվել է Ռուսաստան։


Ֆրանսիական Pernod Ricard-ը ապրիլի վերջից դադարեցրել է իր ապրանքանիշերով ալկոհոլային խմիչքների մատակարարումը Ռուսաստանում։ Կոնցեռնին են պատկանում ալկոհոլի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Martell (կոնյակ), Chivas Regal, Jameson and Ballantine's (վիսկի), Beefeater (ջին), Absolut (օղի) և Olmeca (տեկիլա):

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page