top of page

Ֆրանսիայի դիվանագիտական ապտակը Նիկոլին ու ՀՀ ԱԳՆ կոչվող հակահայ կառույցին

08.07.2023



Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է, որ Ֆրանսիան աջակցում է Բաքվի հետ «բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները»:


«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի պահպանման»,- գրել է Կոլոննան։


Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում, հատկապես՝ Եվրամիության շրջանակներում: Մակրոնն ասել է, որ ինքն «Ալիեւի վրա ավելի շատ ճնշում է գործադրում Արցախի հարցի վերաբերյալ, քան Փաշինյանը, եւ հարցը Փաշինյանն է»: Միրզոյան-Կոլոննա հեռախոսազրույցը հետեւել է Մակրոնի այս հայտարարությանը։


Մոսկվան եւ Բաքուն հերթական կեղտաբերան արշավն են ծավալել Ելիսեյան պալատի եւ անձամբ նախագահ Մակրոնի դեմ, նրան մեղադրելով հայերի շահերի պաշտպանության եւ եռակողմ պայմանավորվածությունները խոչընդոտելու համար։ Ըստ էության՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը միջազգային օրակարգում պահելու համար։


Փաշինյանը, որը թիկունքից մի քանի անգամ ստոր հարված է հասցրել Ելիսեյան պալատին ու անձամբ նախագահ Մակրոնին, կառավարության վերջին նիստին ստիպված էր արձագանքել. «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասեցական հնարավոր գնահատականները կանխելն է: Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»:


Նկատենք՝ Ֆրանսիայի՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը եւ կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու ջանքերը Նիկոլը գիտակցաբար նենգափոխում է «հումանիտար ճգնաժամով», հայկական քաղաքական իրավունքներն ու շահերն ուրանալու իր թշնամական հանձնառության ծիրում։ Հենց այս ծիրի մեջ պետք է դիտարկել ԱԳ նախարար կոչվածի հեռախոսազանգը Ֆրանսիայի ԱԳ նախարարին, եւ դա պարզորոշ արտահայտված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։


Կոլոննան արձագանքել է խիստ հատկանշական․ նրա գրառման առաջին նախադասությունը դիվանագիտական էթիկայի տուրք է «Հայաստանի ջանքերին», իսկ երկրորդ նախադասության մեջ՝ դիվանագիտական ապտակ՝ պնդելով միջազգային իրավունքի պահպանումը, որը խախտել է Փաշինյան-Պուտին-Ալիեւ ոճրագործ եռյակը հանցավոր համաձայնություններով։


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page