15.08.2024
300 օրից ավել հզորագույն Իսրայելի պետությունը չի կարողանում փոքրիկ Գազայում, որտեղ ոչինչ չի մտնում և ոչինչ դուրս չի գալիս, ջարդել դիմադրությունը և ազատագրել տարածքը:
Գազայում այլևս գրեթե զենք չի մնացել, տասնյակ հազարավոր զոհեր կան, բայց գազացիները չեն հանձնվում: Երկու միլիարդի զենք չեն հանձնում, բոխչաները չեն կապում ու չեն լքում իրենց տները:
Ու ոչ թե 44 օր են քաոտիկ իբր դիմադրում, իսկ իրականում, մի քանի դեպքը չհաշված` գերագույն մեծամասնությամբ փախչում, այլ` մի ամբողջ 300 օր կռվում են: Դրանց դիմադրության արդյունքում Իսրայելը, որն արդար է իր պայքարում` այլևս ահռելի միջազգային դժվարություններ ունի: Դիմադրողնորի դիմադրության ուժգնությունն ու կամքը` տալ որքան զոհ որ պետք է` գազացիների ակամա և անսպասելի պաշտպաններ է ստեղծել աշխարհում:
Ընդ որում, նկատի ունեցեք, Գազայի բնակիչներն ապրում են պատմական հրեական հողերի վրա և ոչ թե իրենց իսկական պատմական հայրենիքում: Օկուպանտները գազացիներն են, իսկ Իսրայելը մեծ հաշվով ոչ միայն պայքարում ու կռվում է` ոչնչացնելու համար ահաբեկչական Համասին, այլև ազատագրում է իր պատմական տարածքը:
Ու չնայած դրան` Գազայում դիմադրում են մինչև վերջ. առանց սնունդ, առանց ջուր, բժշկություն ու առանց արդեն որևէ զենք:
Թե բա մի ամբողջ 44 օր դիմադրեցինք իբր երեք հզոր պետությունների, թե բա 9 ամիս մի թեթև սոված էինք, թե բա մի ամբողջ օր հերոսաբար դիմադրեցինք, բա ի՞նչ անեինք եթե ոչ բանտիկը կապեինք ու երկու միլիարդի ահռելի հսկայան զենք ու զինամթերք տայինք, մի ամբողջ բանակային կորպուս կռտեինք ու սարքեինք ղզիկների կույտ, հետո մեկ շաբաթում բոխչաները կապեինք ու գնային որտեղ հաց` էնտեղ կացի:
ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ