top of page

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը հրավիրում է մասնակցելու պահանջատիրական ակցիայի

  • 3 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, հայտարարել է նոր հավաքի անցկացման տեղի ու ժամի մասին․


«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 4-ին՝ հինգշաբթի, ժամը 11։00-ին հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց՝ հանուն Հայաստանի ու Արցախի։


Մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր իսկապես մտահոգ են մեր երկրում ստեղծված իրավիճակով, խնդրում եմ միանալ»,-ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսաուղերձում ասում է զոհվածի մայրը։

Նշենք, որ Նաիրա Մելիքյանը իր ակցիաները սկսել է դեռևս նախորդ տարվանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Լուրերին, թե հնարավո՞ր է ծնողները մտել են քաղաքականություն, Մելիքյանը մեկնաբանել էր՝ «Այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա։ Այն դահիճները, որոնք մորթել են իմ երեխային և 5000 երեխաներին, վերջապես պետք է հեռացվեն և պատժվեն»։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page