top of page

Չե Գևարայի լեգենդար լուսանկարի զարմանալի պատմությունը

  • T S
  • 2 мар. 2020 г.
  • 1 мин. чтения

📷Էրնեստո Գևարա դե լա Սերնայի կամ Չե Գևարայի ամենահայտնի նկարն է, որի հեղինակը Կուբացի լուսանկարիչ և Revolución թերթի լրագրող Ալբերտո Կորդան է։ 1960-ականների վերջին՝ Կուբայում հեղափոխության հաղթանակից, այնուհետև Չե Գևարայի սպանությունից հետո այս նկարը դառնում է ազատության իսկական խորհրդանիշ։ Կորդան նշում էր, որ այս նկարում նա անմահացրել է Չե Գևարայի «բացարձակ անհանդուրժողականությունը» և ստոիկ բնավորությունը։

📷Լուսանկարը արվել է 1960 թ.-ի մարտի 5-ին՝ Կուբայում նախորդ օրը տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակի արարողության ժամանակ։ 1960 թ.-ի մարտի 4-ի Հավանայի նավագանգիստներից մեկում պայթեցվում է «La Coubre» բեռնատար նավը, որի հետևանքով զոհվում է 100 մարդ։ Հաջորդ օրը մարտի 5-ին Կոլոն գերեզմանատանը՝ հիշատակի արարողության ժամանակ Ֆիդել Կաստրոն ելույթ է ունենում և ահաբեկչության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին։ Գերեզմանատանը հավաքվածների մեջ էր նաև Չե Գևարան, որը կանգնած է նրանց ետևում և գրեթե չէր երևում։ Բայց մի պահ նա քայլ է կատարում առաջ, որի ժամանակ էլ Կորդան կարողանում է երեք անգամ նկարեկ նրան։ Նկարում հայտնվում են նաև այլ մարդիկ և պալման։ Հետագայում լուսանկարիչը այս ֆոտոշարքը անվանում է Guerrillero Heroico («Հերոսական պարտիզան»)։

📷Խմբագրությունում այս լուսանկարը անհաջող են համարում և չեն տպագրում։ Սակայն հեղինակը հավանում է լուսանկարը և կախում է իր տան պատից։ 1967 թ.-ի աշնանը Կորդաի տուն հյուր է գալիս իտալացի հրատարակիչ Ջանջակոմո Ֆելտրինելլին։ Նա հավանում է լուսանկարը և մի քանի օրինակ վերցնում է իր հետ։ Հենց այդ աշնանը Չե Գևարան սպանվում է, և Ֆելտրինելլին միանգամից հրապարակում է լուսանկարը, որը մեծ տարածում է գտնում երիտասարդության շրջանում և դառնում է ազատության խորհրդանիշ։

Հետաքրքիր է այն փաստը, որ Կորդան այս նկարի համար հեղինակային վարձավճարներ չէր պահանջում մեդիաներից, որոնք անընդհատ օգտագործում էին նրա լուսանակարը։ Կորդան այն դարձրել էր հանրության սեփականությունը։


Սերգեյ Չավուշյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page