top of page

Կորոնավիրուսային հեղափոխություն

  • 25 мая 2020 г.
  • 2 мин. чтения

25.05.2020, ԵՐԵՎԱՆ

Ի վերջո որն է մեր մարտվարության եւ ռազմավարության մեջ «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Իմ եզրակացությամբ սխալը այն է, որ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրանեկիցների անհատական պատասխանատվության գործոնին: Եթե որեւէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո, այդ գործողությունները ձեռնարկում է ոչ կառավարության համար, ոչ վարչապետի համար, այլ առաջին հերթին ինքն իր համար: Հետեւաբար, մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ շրջանում ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման եւ մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց:


Մեր կանխավարկածը եղել է այն, որ քաղաքացին այդ պահանջները պահպանելիս դա անում է ոչ թե կառավարության,ոչ թե իշխանության, ոչ թե վարչապետի, այլ իր, իր հարազատների ու ընկերների համար:


Կա կարծիք, որ մենք չափից ավելի մեծ վստահություն ենք տածել այդ գործոնի նկատմամբ: Հիմա հարցը հետեւյալն է՝ մենք պե՞տք է շարունակենք այդ գործոնի նկատմամբ վստահություն տածել, թե ոչ: Հիմա էլ կարծում եմ, որ այնուամենայնիվ կորոնավիրուսի դեմ պայքարում թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը՝ պայմանով, որ կառավարությունը հստակ տեսանելի եւ հասկանալի պայման է առաջադրում, որը քաղաքացուն կերաշխավորի կորոնավիրուսով վարակվելուց:


Մենք քննարկումների արդյունքում եկել ենք այդ եզրակացության, որ կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց: Առաջին չախտահանված ձեռքերով դեմիքին չդիպչե, կրել դիմակ, որտեղ հնարավոր է դիմակ կրել  եւ առանց դիմակի որեւէ հաղորդկցության մեջ չմտնել ուրիշ մարդկանց հետ, եւ պահպանել սոցիալական հեռավորություն: Մեր ուղերձը շարունակում է մնալ դա»:


Անդրադառնալով այսօր ստեղծված իրավիճակին, Փաշինյանն ասաց. «Հայաստանում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել եւ վարակել: Մենք ուզում ենք շատ պարզ խնդիր ձեւակերպենք ու լուծենք այդ խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է չվարակվի եւ չվարակի:


Իմ կոչն ու խնդրանքն է, որ մեզնից յուրաքանչյուրը իր անհատական պատասխանատվությամբ օգնի, որ մենք իրականացնենք, այսպես ասած, կորոնավիրուսային հեղափոխություն: Սա է հիմնական ուղերձը:


Իհարկե, մենք նաեւ որոշակի վարչական խստացման ենք գնալու: Գիտեք, որ սահմանված է պահանջ բոլոր փակ տարածքներում, այդ թվում ավտոմեքենաներում, աշխատանքի վայրում, կանգառներում կրել դիմակ: Այս կանոնի պահպանումը կբերի վարակի տարածման գրեթե զրոյական մակարդակի:

Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են եւ կանխատեսում կա, որ մարդիկ մեծ խմբերով  խնջույքներ են կազմակերպելու: Խնդրում եմ եւ հորդորում եմ պահպանել նշված կանոնները»:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page