top of page

Արցախցիները 30 տարի չեն էլ ենթադրել, որ ունեն ոչ թե հայկական անձնագիր, այլ միայն ճամփորդական թուղթ

14.11.2023



Ժամանակավոր տարագրության մեջ գտնվող արցախցիների հանդեպ Նիկոլ Փաշինյանի ծավալած «անձնագրային տեռորը» ոչնչով չի տարբերվում Բաքվի պարտադրած «ազերբայդժանացումից»։ Երկուսն էլ նպատակ են հետապնդում զրկել արցախցուն ազգային ինքնությունից՝ իր հայրենի հողում պետական կյանքի հազարամյա  ավանդույթը շարունակելու անքակտելի իրավունքից:


«Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում եւ փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է եւ դրանով չեն կարող Արցախի քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել», ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցությասն պատգամավոր Գեղամ Մանուկյանը:


«Բայց օրինակ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ ծնունդով Արցախի Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել: Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որ ծնունդով Հադրութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ առաջնագծում արցախցիներին, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել, որ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել:


Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել՝ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես, վաղն էլ կենսաթոշակ չես ստանալու: 1000 դրամների հիմնադրամ վճարում կատարող արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամփորդական անձնագիր ունես եւ ՀՀ քաղաքացի չես», ասել է նա:


Արցախահայությանը փոշու պես քամուն տալու՝ դրածո Փաշինյանի ջանքերը հետզհետե հանդիպում են ուժգնացող դիմադրության։ Հայության ամենամարտունակ ջոկատին հնարավորինս մեծ վնաս հասցնելու ՔՊ քաղաքականությունը թելադրված է Անգորայից եւ մշակած թուրքական հատուկ ծառայությունների կողմից։


Հայ պետականության գանձանակում արցախցիների անկրկնելի եւ անգնահատելի ավանդը դեռ ասելու է իր խոսքը եւ ջախջախելու պետական բարձրագույն մակարդակում դարանակալած թշնամու բոլոր ոտնձգությունները։ Հայը միասնական է՝ հակառակ պառակտելու ներքին եւ արտաքին թշնամու բոլոր փորձերին։ Արցախի եւ Նախիջեւանի ազատագրումն այլընտրանք չունի։ Բրյուսելյան թե փարիզյան նիկոլական ծամածռությունները դատապարտված են ձախողման։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page