top of page

Apple-ը վերջապես ցուցադրեց արտաքին իրականությունը վիրտուալի հետ խառնելու սարքը. ինչի՞ համար է այն

06.06.2023

Երեկ Apple-ը վերջապես ներկայացրեց իր Vision Pro խառը իրականության սարքը: Դրա շնորհանդեսը շատ երկար է տեւել, եւ շատ մանրամասներ են հայտնի դարձել։


Սարքը համալրված է ընդհանուր առմամբ 12 տեսախցիկով, չորս խորության սենսորով, մեկ լիդարով և վեց միկրոֆոնով։ Այս ամենն անհրաժեշտ է վիրտուալ իրականությունն արտաքին աշխարհի հետ խառնելու համար։


Տասներկու տեսախցիկներից վեցը գտնվում են առջևի ապակու տակ։ Վեցից երկուսը ֆիքսում են բարձր լուծաչափով գունավոր պատկեր՝ իրականության այդ խառնուրդն ապահովելու համար՝ փոխանցելով «վայրկյանում ավելի քան մեկ միլիարդ գունավոր պիքսել»:


Apple Vision Pro-ն ունի արտաքին լարով մարտկոց, որը կարելի է կրել գոտու հատվածում կամ դնել գրպանը: Մեկ լիցքավորմամբ սարքն աշխատում է մինչև երկու ժամ։ Ցանկության դեպքում այն կարող է միացված լինել էլեկտրամատակարարմանը:


Apple-ը Vision Pro-ն անվանում է ընկերության կողմից երբևէ ստեղծված «ամենաառաջադեմ էլեկտրոնային սարքը»: Դրա զարգացման համար, որը տարիներ է տևել, օգտագործվել է ավելի քան 5000 արտոնագիր: Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին, գինը՝ 3499 դոլար։ Սկզբում նորույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում։ Այնուհետև կընդլայնվի վաճառքի աշխարհագրությունն ըստ երկրների։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page