Բախումներ, կրակոցներ, թալան
- YO
- 31 мая 2020 г.
- 1 мин. чтения
31.05.2020, ԼՈՍ ԱՆԺԵԼԵՍ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Նշվում է, որ ցույցի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Այրվել է ոստիկանական մեքենաներից մեկը:
CNN-ը ավելի վաղ հաղորդել էր Լոս Անջելեսում անկարգությունների ժամանակ 400-ից 500 մարդու բերման ենթարկելու մասին: