top of page

Անունների աշխարհում

10.06.2023

Հրաչյա Աճառյանը


2023-ի հունիսին Yerevan Online Magazine-ում երկու հոդված հրատարակեցի անձնանունների մասին․


Սա երրորդն է։ Կաշխատեմ չվերադառնալ այս թեմային, չնայած այն անսահման է ու անմշակ։


Կփորձեմ ստուգաբանել ևս մի քանի անուն։ Բոլոր անունների մասին խոսք չկա։ Մի քանիսն էլ ճանաչելըինքնաճանաչում է։ Սխալվելն էլ է ինքնաճանաչում։ Սոկրատն ինչ-որ բան գիտեր, երբ ասում էր․«Ճանաչե՛ք ձեզ, սրիկաներ»։

Տեսնում ենք, թե իրենց չճանաչողներն ի՞նչ կապիկություններ են անում։ Դրանց մոտ կապիկից մարդուանցնելու գործընթացը դեռ չի սկսվել․․․Աստծու ստեղծած մարդիկ կապիկի փուլ չեն անցնում, միանգամիցմարդ են ծնվում։


Անունների մասին ամենաշատը և ամենագրագետը գրել է մեծն Հրաչյա Աճառյանը։

Աճառյանը կենսաբանական կոմպյուտեր է։ Չասեք, թե ունի ռազմավարական ու մարտավարականսխալներ։ Աճառյանի սխալների մեջ ավելի շատ ճիշտ բան կա, քան ճիշտ բաներում։ Ինչպես ՀայոցՑեղասպանությունն էր Հայոց սխալների կիզակետ ու սկիզբ այլ սխալների, այնպես էլ՝ ԱճառյանիԼեզվագիտությունը։ Հայոց Պատմությունը սխալների պատմություն է։ Մեզ կործանումից փրկում են մերհանճարներն ու հերոսները։ Բայց սրանք անձեր են։ Մեզ գաղափարներ են պետք։ Բառացիորենգաղափարախոսություն տվեց Գարեգին Նժդեհը։ Ոչ բառացիորեն՝ Մեսրոպ Մաշտոցը, ԱնանիաՇիրակացին, Գրիգոր Նարեկացին, Սայաթ-Նովան, Հովհաննես Այվազյանը (Այվազովսկի), Կոմիտասը, Արամ Խաչատուրյանը, Գոհար Գասպարյանը, Շառլ Ազնավուրը․․․

Հիշենք, որ Մաշտոցը Հայոց Այբուբենը գտավ, ոչ թե ստեղծեց։ Միևնույն է՝ Հայոց մեծագույն իմաստունն է, տաղանդների հավաքածու՝ բանաստեղծ, երաժիշտ․․․ իսկական Լուսավորիչ։


․․․ Սակայն ի՞նչ կգրեր մի աչքից կույր, իրանական և սեմական շրջանակներ խցկված համեստ ու կիրթհանճարը 1937 և մերձակա տարիներին։

Չնայած բացարձակ անխոցելիությանը, Աճառյանին նստացրին։ Անսպասելի դեպք պատահեց․Աճառյանին բանտից ազատեց․․․Ստալինը։

Առաջնորդին Աճառյանի «Հայերենի արմատական բառարան»-ն էր ուղարկել (այն ժամանակ՝ 6 հատոր) Ստալինի թիֆլիսահայ իրավաբան ընկերը՝ շումերագետ Վիլեն Սաֆարյանի հայրը։ Ստալինը ծանոթացելէ (հայերեն իմացել է), հիացել ու կատաղել․

- Ու՞մ եք նստացրել։ Անմիջապե՛ս ազատել։

(Այս պատմությունը լսել եմ գրող և հայագետ Լիա Ավետիսյանից)։

Ներողություն, եթե ինչ-որ բան թարս ու շիտակ ասի։ Կարևորը՝ ճի՛շտ ասի։


Աճառյանից հետո անունների մասին գրողներին չկարդալը կարդալուց օգտակար է։ Բացառություններմիշտ էլ կան։ Ամենամեծ բացառությունը ինքն էր։ Վիթխարի Աճառյանը կարողանում էր մնալ կայուն իրոտքի մի թաթի ճկութի եղունգի վրա․․․Մարդն այլ տեղ չուներ․․․Մանր արատների գնով արարում էր Մեծբառարաններ․․․

Նոր շունչ բերին Սուրեն Այվազյանը, Ալեքսանդր Վարպետյանը, Պարիս Հերունին, Լիա Ավետիսյանը, ԱրեգԴյուշունցը, այլոք։ Ես էլ եմ գրմրում։ Այս հինգն էլ ինձանից լավ են ստուգաբանում։ Բայց մի առավելությունունեմ՝ օգտագործում եմ Տիրի Ալգորիթմը։ Ով ծանոթ չէ՝ թող YEREVAN ONLINE կայքում կարդա հոդվածս․

- Տիր Ալգորիթմը – 04.06.2023


Սիրում եմ Հայագիտությունը։

Բայց եթե կարողանայի Հայոց թշնամիներին ագռավների համար պաստուրմա անել՝ դա կանեի։


Սկզբից ասեմ, որ Տիրի Ալգորիթմը անուններ հետազոտողներին ոսկի է տալիս․

Անուն=Ան+ուն=23+56=79 (ոսկի)

Լատիներեն՝ Famil - Ֆամիլ.

Հին հայերենում Ֆ-ի տեղ գրել ենք Փ․

Փամիլ=Փամ+իլ=56+23=79 (ոսկի)

Ոսկի ստանալով գործի անցնենք։


I. ԱԶՆԱՎՈՒՐ

Ազն-ավ-Ուր – Ցեղ-սուրբ-Աստված

Աստվածային սուրբ ցեղ

ԱԶՆՎԱԿԱՆ

Ազն-վա-կան – Ցեղ-ջուր-օձ

Ջրի իմաստուն ցեղ

(Հնագույն Հայերն ու Մայաները

օձին նաև կան են անվանել)

Ազն+ավ+ուր=29+31+66=126=79+47=

Ոսկի+արծաթ

Ազն+վա+կան=29+31+38=98 (կալիֆոռնի)


ԻՎԱ, ԻՎԱՆ

Ի վա – Ջրի մոտ, ջրից։

Իվա=Ի+վա=11+31=42 (մոլիբդեն)


Ի Վան – Վանից։

Վան բառը հայերենում բազմիմաստ է․

Աստված, տղա, բնակավայր, լիճ․․․

Իվան=Ի+վան=11+53=64 (գադոլինի)

Վան բառի իմաստը Չինքում նվազել է, դառել արքա։ Նիդերլանդներում նվազել, դառել է տիար։Գերմանների մոտ ձևն էլ է աղավաղվել է, դառել ֆոն։ Սկանդինավիայում Աս և Վան աստվածներ ենֆռֆռացել։ Հայոց Ասատուրը Իսլանդիայում ձևավորել է նախնյաց պաշտամունքի Ասատրու ուսմունք․․․

Նույն լեզվամտածողությունը․

Ասատուր→Ասատրու

Ուրատուր→Ուրարտու


Թիֆլիսահայ Իվա-շախմատիսը

10-12 տարեկան էինք։ ԽՍՀՄ։

Օչամչիրե (Ափխազիա) պիոներ-ճամբարում

Իվան (անունը՝ Իվա) շախմատի տախտակին չնայելով, մենակ 20-իս բմբլաթափ էր անում։ Պառկած իրմահճակալին, գլուխը սավանի տակ, թելադրում էր քայլերը․․․Արագ ու խայտառակ ձևով պարտվում էինք։Ճարահատյալ գողացանք իր նավակը։ Երբ Իվան թելադրեց այդ նավակով քայլ՝ ուրախացանք, որմոռացել է․

- Այդտեղ նավակ չուն՛ես, - գոռգոռացինք։

- Ուրեմն, թռցրել եք ու մոռացել, - ասաց Իվան։

Հիշեցինք ու մեկընդմիշտ հանձնվեցինք։

Մի քանի տարի առաջ հիշեցի Իվային ու Ինտերնետում գտա։ Մոսկվայում մեծ պաշտոնի է։

Անունը՝ Իվան։ Ճանաչեցի։

Ազգանունն ու պաշտոնը չեմ ասի, քանի որ իրենից թույլատվություն չեմ վերցրել։ Շախմատից հեռացել է։Իր բացառիկ տաղանդը ներդրել է այլ բնագավառ․․․

- Աստված օգնական


ՎԱԼԵՌԻ

Վա լեռի – Լեռի ջուր (հին. hայ.)

Չասեք, թե էս է, էն է,

Ուրիշ տեղ ուրիշ բան է։

Կարո՞ղ է իմ գիրը գիր չէ։

Վա+լեռի=31+56=87 (ֆրանցի)


ԱՆԱՆՑ

Ան+անց=23+56=79 (ոսկի)


ՆՈԴԱՌ անունը հայերեն չէ։

RADON→NODAR

Ունի հունական ծագում՝

radius (ճառագայթ) բառից․

Սիրում են վրացիները։ Ասում են․

- Նոդառի, շեն կենաց վալե:

Գլխավորը՝

Նոդառ=Նո+դառ=46+33=79 (ոսկի)


IV. Հայկական արմատներով վրացական անուններ:


Էլ չասենք ազգանունների մասին․

Հակոբյան→Ակոբաշվիլի

Խաչատուրյան→Խաչատուրիձե

(ինձ զվարճացրեց Խաչատուրիձե ազգանունը)

Սմբատյան→Սումբատիշվիլի

Մխիթարյան→Խիթարիշվիլի

Նատրյան→Նատրիշվիլի

Չախալյան→Չախալիշվիլի

Զաքրոյան→Զաքրոշվիլի

Ուլարջյան→Ուլարջիշվիլի

Ղուլիջանյան→Ղուլիջանիշվիլի․․․

Սրանք հայաշատ Ախալցիխեից․․․

Լիքն են։ Շնից շատ են։

Գորի-Կախեթ՝ համատարած վրացացած։


Անուններ․


1) ՍՈՒԼԻԿՈ

Լուսիկ→Լուսիկո→Սուլիկո


2) ՎԱԼԻԿՈ

Լավիկ→Լավիկո→Վալիկո


3) ՌԵՎԱԶ

Արեվ ազ – Արեվային ազգ

Արեվազ→Րեվազ→Ռեվազ


4) ԹՈՌՆԻԿԻ

Թոռնիկ


5) ԳՈՒՌԱՄ

Գուռ ամ – Ամենագուռ,

Ամենակուռ;


Հայ բարբառներում

գուռը ջրի անցուղի է և քանակ։

Գուռամը կարող է լինի ջրբաշ․․․ կամ

այլ բան։

Բոլոր հարցերը լուծել ենք, մնացել է Գուռամը։


V. ԱՄ

«ամ» վերջածանցով անուններ շատ կան;

«ամ» նշանակում է

ա) ամենա, ալայեն (գերագույն, գլխավոր)․․․

բ) ամյա (ամյակ, ժամանակ, տարի),

գ) ամամ (բաբակ, զավակ, որդի, ծին, ծնունդ)․․․


1) ԱՐԱՄ

Ար – Աստված, Արև, Արմեն (Հայ)

ա) Ար ամ – Գերագույն Աստված

բ) Ար ամ – Աստծո տարիքի

գ) Ար ամ – Աստվածորդի, Արևորդի, Հայորդի

Ար=33 (արսեն)

Ար+ամ=33+21=54 (քսենոն)


2) ԱՍՊՐԱՄ

Ասպ - ձի (պարս) ․

Ասպր – Ձիատեր, Այրուձի,

տվյալ դեպքում՝ Կինուձի, Ձիավարուհի․․․

Ասպրամ - Ամենաասպր,

Ամենալավ ձիավարուհի․

Ասպր+ամ=88+21=109 (մեյթների)


3) ԱՐԳԱՄ

Ար գամ – Աստծո գամ, Աստծո ելք

Արագ ամ – Ամենաարագ

Ար+գամ=33+24=57 (լանթան)


4) ԱՐՇԱՄ

Արշը արջն է։

Ամենաարջը՝ Ամենահզորը։

Արշ+ամ=56+21=77 (իրիդի)

Արջ+ամ=60+21=81 (թալի)


5) ԲԱՐՇԱՄ

Բարշ – Շատ բարի

Բարշ ամ – Ամենաբարշ

Ամենաշատ բարին Աստվածն է

(Բարշամը Բաբելոնում Աստված է եղել)


Բ+արշամ=2+77=79

հելի+իրիդի=ոսկի


Բարշ+ամ=58+21=79

ցերի+սկանդի=ոսկի


Ամենաշատ բարին Միհրի ու Միածնի նման

Ոսկի Աստված է․

Մ+իհր=Մ+իածին=20+59=59+20=Բարշա+մ


Բարշամից բուսել է Վարշամ անունը


6) ԳԵՂԱՄ

Գեղ ամ – Ամենագեղեցիկ

Գեղամը Հայկի թոռան թոռն էր․

Գեղ+ամ=26+1=47 (արծաթ)


7-8) ՄԱՐԻԱՄ, ՄԱՅՐԱՄ

Մայր, Մայրիկ, Մար, Մարի, Մարիկ, Մեր, Մերիկ

Սուրբ հոմանիշներ են։

Մարի ամ, Մայր ամ – Ամենամայր,

Ամենքի Մայր, Գերագույն Մայր

Մարի+ամ=64+21=85 (աստատ)

Մայր+ամ=74+21=95 (ամերիցի)


9) ՍԵԳԱՄ

Սեգամ – Ամենասեգ

Սեգ+ամ=37+21=58 (ցերի)


10) ՎԱՏԱՄ

Վեստ ամ – Ամենավեստ

Վստ+ամ=90+21=111 (ռենտգենի)

Վեստամ=116 (լիվերմորի)

II հազարամյակում մ.թ.ա. Վստամ անունով թագավոր ենք ունեցել։


11) ՎՌԱՄ

Վռ ամ – Վառ ամենա – Ամենավառ

Վռ+ամ=58+21=79 (ոսկի)


12) ՎԵՀԱՄ

Վեհամ – Ամենավեհ

Վեհ+ամ=47+21=68 (էրբի)


VI. Անուններ Աստվածաշնչից

Տարածված են քրիստոնյաների և հրեաների մեջ․


ԱԴԱՄ և ԵՎԱ

ԱԴԱՄ

Ադ, Ադին հին հայերենում նշանակել է դրախտ։

Ադ ամ – Դրախտածին։

Շարունակությունը գիտենք՝

Եվա, Օձ, խնձոր-մնձոր․․․

Ադ+ամ=5+21=26 (երկաթ)

Դրախտածինը Ադամ բառի

առաջին ստուգաբանությունն է։

Դրախտածինին Աստված կոչեց մարդ։

Մարդը Ադամ բառի

երկրորդ ստուգաբանությունն է։


Մարդ բառը հակառակ ընթերցմամբ՝ դրամ։

Դա ենք։ Եթե լինեինք Մարդն, ապա կլիեր նդրաոմ՝

ո՛չ դրամ։

Դառնանք Մարդն՝ կդառնանք մտքով ոսկի․

Մարդ+ն=57+22=79 (ոսկի)


Ռուսերենում ևս իրավիճակը լավ չէ։

Մարդուն անվանում են հայերեն նսեմացնող բառով՝ «չելավեք» (человек)։

Չելավ։ Չէլավ։ Լավ չէ։


Դրախտամայր – Ադմայր

Ադ+մայր=5+74=79 (ոսկի)

Եթե հայերիս Սրբավայր Ադանայի անվան մեջ

անա (մայր) «թուրքերեն» բառը փոխարինենք հոմանիշ մայր բառով՝ կստանանք ոսկե Ադմայր բառը։


ԵՎԱ

Սա լատիներեն ԱՎԵ (Սուրբ) բառն է։

Բիբլի տարածքում կարդում են աջից՝ ձախ․

Ե+վա=5+31=36 (կրիպտոն)


Ադամից Ղամեք լիքը հայահունչ անուններ։

Հոյակապ է ընտիր հայկական ․․ԿԱՅՆԱՆ անունը (կայուն, կանգնան)․

ԿԱՅՆԱՆ=ԿԱՅՆ+ԱՆ=59+23=82 (կապար)


1) ԱԲՐԱՀԱՄ

Հայոց մեջ կա այսպիսի վարկած․

Աբրահամ անունը ծագել է Ավ Արամ (Սուրբ Արամ) խոսքից․

Ավարամ→Ավրամ→Աբրամ→Աբրահամ

(արաբները ա-ի տեղ սիրում են ասել ահա)


2) ԱՀԱՐՈՆ

Ար→Արոն→Ահարոն

(արաբները ա-ի տեղ սիրում են ասել ահա)

Սկզբում հայկական Ար (Աստված) բառին ավելացրել են լատինական «ոն» վերջածանցը։ «Արոն»-ը ձեռք էբերել «Աստվածային» իմաստ․

Ար+ոն=33+46=79 (ոսկի)

Հետո՝ արաբացրել են, դառել է Ահարոն։


3) ԱՄՐԱՄ

ԱՄՈՒՐ ԱՄ – ԱՄԵՆԱԱՄՈՒՐ

Ամր+ամ=53+21=74 (վոլֆրամ)


4) ԴԱՎԻԹ, ԴԱՎԻՏ

Ունենք այսպիսի կառույց․

Մատ - մատիտ – մատին կից;

Դավ – դավիտ – դավին կից –

դավադիր, դավանանքի պետ․

դավ+իտ=35+42=77 (իրիդի)


5) ԻՍԱՀԱԿ

Միսակ հայկական անունից․

Միս ակ – Միստիկ ակ, Սիրուն ակ։

Հայերենում շեշտը դրվում է վերջին ձայնավորին։

Այդ պատճառով օտար լեզվաշրջապատում առաջին տառը կարող է թույլ հնչել կամ չհնչել․

ՄԻՍԱԿ→ԻՍԱԿ

Արաբացում՝ ԻՍԱՀԱԿ։ Այստեղից՝ ՍԱՀԱԿ

Սահակ անվան կենսագրությունը․

Միսակ→Իսակ→Իսահակ→Սահակ

Հայկական Միսակ անունից արաբական աջ-ձախ ընթերցմամբ ստացվում է արաբական Կասիմ անունը։


6) ՀԱԿՈԲ

Վարկած․

Ակ→Ակով→Ակոբ→Հակոբ

Ակով (ջրի ակով) մարդը շոգ տեղերում

հեղինակություն է։

Այստեղից՝ Յակով, Յակոբ, Յակուբ ձևերը։


7) ՀՈՎՍԵՓ

Արաբների սիրելի «հ» հնչյունից զատ՝

Ովսեփ։

Վարկած․

Ով սա եփ

Ի՞նչը եփի։

Ով+սա=54+30=84 (պոլոնի)

Ոսեփը պոլոնի «եփո՞ղ» է։

Ոսեփին ասում ենք Օսիկ․

Օսիկ=Օս+իկ=53+26=Ո+սկի=Ոսկի

Օսիկ ձևը ոսկի է տալիս․․․


8) ՄՈՎՍԱՐ, ՄՈՎՍԵՍ, ՄՈՎՍԻՍ

Մով սարը Արարատն է։

Սարին ասում ենք նաև Սիս․

Մովսար→Մովսիս→Մովսես→Մոսես→

Մոսե→Մոշե և այլն։

Մովսես-ից՝ Մոիսեյ։

Մով=74 (վոլֆրամ)

Սար=62 (սամարի)

Հայկական Մովսար անունը թափառում է Չեչնիայի լեռներում։


9) ՍԵՐՈԲ

Եղել է այսպես․

Սերափ→Սերոփ→Սերոբ

Սեր+ափ=66+36=102 (նոբելի)

Սեր+ոբ=66+26=92 (ուրան)

Չբացատրեմ, երկար է, հին եգիպտահայերից է։


10) ՌԱՖԱԵԼ, ՌԱՓԱԻԼ

Ռաֆաել անունը արաբական Ռափաիլ անունից է։ Իմանալու համար, թե որտեղի՞ց է Ռափաիլ անունը, այնպետք է կարդալ աջից՝ ձախ, քանի որ օտար անունները արաբները սովորաբար կարդում են աջից՝ ձախ։

Ստացվում է՝ Լիափառ։

Լիա+փառ=24+64=88 (ռադի)

Սա մաքուր հայկական փառավոր անուն է՜

ԼԻԱՓԱՌ


Հ․Գ․ XX դարում Աշխարհին տվինք (տվին պոլսահայերը) երկու վերմարդկային լեզվագետ՝ ՀրաչյաԱճառյան և Հակոբ Մարթայան։ Արդյունավետությամբ իրենց հավասարը Մարդկությունը չունի (խոսքսգործի մասին է և ոչ թե տեսական լոլոների): Մեկին տվինք Հայերին։ Մյուսին՝ թուրքերին, որքաղաքակրթությանը խառնեն․․․ Խառնեցի՞ն։


Գրականություն

Հայոց անձնանունների բառարան

Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1942-1962։


Վիկտոր Վահանյան

«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page