08.08.2023
«Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ», Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ընդամե՞նը։ Եւ ո՞վ պետք է մերժի։ Բա Նիկոլի ու Արոյի էյվազլին, գյանջան, բասարգեչարը, «ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը եւ դրանց հասցեագրումը», Արարատ լեռան, հայոց թագավորությունների նեռվատրյոպկան, 1991-29,8-ը, բա պետությունը հայրենիք դարձնելու կամքը։ Արարատ Միրզոյանը դեռ չի՞ փոխել իր անունը, որ թուրքերին ու իրենց ազերբայդժանեց անվանող ցեղախմբին կասկածների մեջ չգցի։ Թե՞ նրան թույլ են տվել անունը չփոխել՝ որպես վառ խորհրդանիշ «խաղաղության օրակարգի»։
Ինչ է «հակադրում» Բաքվի անվանափոխումներին նիկոլական հանցախումբը՝ աղդամ, գյանջա, բասարգեչար, շուտով՝ մնացածն էլ։ «Հակադրում» է Կասպից արեւմուտքում հայկական տեղանունների «ազերբայդժանական» աղավաղված ձեւերը։ Նույնը հայաստանյան այսպես կոչված մամուլի եւ դեբիլային քաղդասի ու քաղաքագիտության դեպքում։ Սա պատահական չէ եւ ոչ տեղանվանումների արժեքի թերագնահատման դրսեւորում։
Նիկոլն իր հակահայ ոճիրներն արդեն որերորդ անգամ փորձում է քողարկել ԱԳՆ կոչվածի գեղուհի խոսնակի միջոցով, ինչն առավել ցայտուն է դարձնում թշնամական գործողությունների բնույթը։ Բաքվի «կեղծ մատնանշումները» քմահաճույք կամ «իր հանրությանը հակահայկական տրամադրություններով սնել» չեն, այլ Հայաստանի պետականության վերացման ծրագրի առանցքային տարր եւ այդ ծրագրի հետեւողական իրագործում, որի առաջնորդն ու համակարգողը Նիկոլն է իր ԱԳՆ կոչված կառույցի միջոցով։ Այսպես կոչված ազերբայդժանը, որը Մոսկվան կազմավորել է հայերի եւ Կասպից արեւմուտքի մյուս բնիկների տարածքների ու արյան վրա, որպես պետություն կարող է լեգիտիմանալ միայն հայկական քաղաքական իրավունքների վերացմամբ եւ տարածքների օտարմամբ, պատմության, հայկական ինքնության ուրացմամբ, ինչով էլ գիտակցված ու հետեւողական զբաղված են Նիկոլն ու նրա ԱԳՆ կոչվածը։
1991, 29․8-86․6, «ինքնիշխան տարածքի ճանաչում», «իրավունքների եւ անվտանգության հասցեագրում» եւ նման ագենտուրային թեզերը իրականության նենգափոխումն են եւ հոգու մխիթարանք 99 տոկոսով օտար ուղղորդմամբ ֆինանսավորվող մամուլի եւ քաղաքագիտության թշնամական քարոզչության պղպջակի մեջ հայտնված հանրության զգալի շերտերի համար։ Խնդիրը հետեւյալն է՝ կամ վերանում է հայկական պետականությունը, կամ լայնորեն ֆորմատավորվում է Կասպից Արեւմուտքը՝ բնիկների իրավունքների հիմքով։