top of page

Գողը տնից է լինում

23.04.2020, ԵՐԵՎԱՆ

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տան աշխատողներից մեկը՝ 47-ամյա Իրինա Դոլգովան, 7 տարի շարունակ գողություն է կատարել։ Նա իրենց տանը կատարված գողությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։

«Իմ տան 7 տարվա աշխատողը 7 տարի գողություն է կատարել։ Տանը 3-4 աշխատող կա, ու ես միշտ այլ աշխատողների վրա եմ կասկածել, շատերին եմ իր պատճառով աշխատանքից ազատել։ Տեսնում էի, որ մի օր գումար անհետացավ, մի օր` հագուստ, մի օր` այլ իր ․․․ Ամեն ինչ բացահայտվեց, երբ այդ կնոջ ամուսինը եկավ մեր տուն, ու ես տեսա, որ նա ամուսնուս 700 դոլար արԺողությամբ պատկանող գոտին է կապել, որն անհետացել էր տնից։ Ես զանգահարեցի ոստիկանություն, որպեսզի հասկանամ` աշխատողիս պայուսակը ստուգելու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ»,-պատմեց Գոհարը։

Զանգից 15 րոպե անց ոստիկանությունը ժամանել է Գոհարի տուն։ Աշխատողը չի հերքել, որ ինքն է գոտին գողացել։ Գոհարը Մաշտոցի ոստիկանությունում բողոք չի գրել, չնայած հիմա զղջացել է, որովհետև այդ կնոջ ամուսինն առավոտյան իրենց տուն է եկել ու Գոհարի ամուսնու վրա մատ թափ տվել, թե դուք չգիտեք` ես ինչ շրջապատ ունեմ։

«Ես ուզում եմ գտնել բոլոր մարդկանց, որոնց տանն ինքն աշխատում է, և զգուշացնել, որ իրեն հեռացնեն աշխատանքից, ու եթե իրենց տներում էլ է գողություն կատարվում, իմանան, թե ով է անում»,-ասաց Գոհարը։


Նա հույս հայտնեց, որ եթե բոլորը սկսեն պայքարել արդարության համար, Հայաստանում անպատժելիությունը կվերանա։

«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page