top of page

Գևոն խմում էր...

26.06.2020, ԵՐԵՎԱՆ

Նախօրեին 63 տարեկանում մահացել է հայտնի հումորիստ Գևորգ Դոդոզյանը, ով հայտնի է Գևո անունով․․․


Գևոյին հիշեց նրա մտերիմներից՝ հումորիստ դերասան Վլադիմիր Կոստանյանը՝ Վովան։


Նա հուզված էր և շատ բան չկարողացավ խոսել, միայն տեղեկացրեց, որ Գևոն մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։


«Հանկարծ որ ոք չմտածի, որ նա կորոնավիրուսից է մահացել, միակ պատճառը սրտի խնդիրն է»,- տեղեկացրեց Վլադիմիր Կոստանյանը․․․


Նա հիշեց, ինչպես էին Գևորգ Դոդոզյանի հետ խաղում միևնույն սիթքոմներում ու որքան մտերիմ էին իրենք՝ գործից դուրս։


«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»,- ժպտալով հիշեց Վլադիմիր Կոստանյանը՝ հավելելով, որ շատ հշողություններ ունի Գևոյի հետ կապված, բայց այս պահին հուզված է շատ ու ոչինչ չի հիշում։


«Գիտեք, երբ երկուսով մի տեղ էինք գնում՝ մեզ ասում էին ուտող-խմողներն եկան՝ Գևոն խմում էր, ես զակուսկի էի անում»,- արտասուքի միջից ծիծաղելով ասաց Վլադիմիր Կոստանյանն ու այլևս չկարողացավ զսպել արցունքները․․․


«Կներեք, հուզված եմ շատ․․․»,- ացունքների միջից ասաց հումորիստը․․․


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page