top of page

Դագաղների հեղափոխությունը. Հայաստանի կործանումը «Պետության պահպանման համար» բարձր կարգախոսի ներքո

26 сент. 2023 г.
2 мин. чтения

26.09.2023



Սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի աթոռին ռուսների դրած սրիկան հայտարարել էր, թե «ցավոք սրտի, հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այս փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել»:


Ինքը նախադասության տրամաբանական անհեթեթությունը վկայում է թշնամու ագենտի ծայրաստիճան սրված բնատուր կրետինիզմը, որ հասել է իդիոտիզմի աստիճանի: Հարցին, թե մինչև տարեվերջ հնարավո՞ր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը, սրիկան պատասխանել էր. «Ես ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր։ Հնարավոր համարում եմ, որովհետև հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի․․․ իմ աշխատանքն է ամեն ինչ դա հնարավոր դարձնելու համար և ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է, մենք պետք է դա անենք»։ Նույն տրամաբանական կրետինիզմը, որ ընդամենը թաքցնում է թշնամու ծայրաստիճան շտապողականությունը:


3 օր անց սրիկայի հույսերն արդարացան՝ իրավիճակը փոխվեց․ Արցախի դեմ Ռուսաստանի առաջնորդությամբ եւ սրիկայի երաշխիքով (Արցախը Ադրբեջանի տարածք է եւ Հայաստանը որեւէ կերպ չի միջամտելու) տեղի ունեցան Բաքվի լայնածավալ գրոհը, հայերի զանգվածային սպանություններ եւ տեղահանություն։ Մոսկվայում գրված Եվլախի թուղթը իրականում Հայաստանի կապիտուլյացիայի թուղթն է, որը սրիկան կոչում է «խաղաղության պայմանագիր»։


Պատահական չէ նրա «ուղերձը անկախության մասին», որում նա անթաքույց հրճվանքով ազդարարում է «2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրագայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման»:

Սրիկան երկու անգամ ստիպված է օգտագործել «դե յուրե», գիտակցելով հանդերձ դրա անիմաստությունը նաեւ արձանագրում է, որ Արցախը եւ Նախիջեւանը հանձնել են եւ «ի պատասխան կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը»։ Իսկ եթե հայ պետականության հազարամյա բնօրրաների նվերները անբավարա՞ր համարվեն: Եւ քանի ղուրու՞շ արժե կնաբարո Միշելինի ու քոչվոր քրդի ճուտ Ալիշկայի խոսքը:

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԽ քարտուղարի պաշտոնին ռուսների «չեռեզ Սորոս» դրած ստահակը մեկնել է Բրյուսել հոկտեմբերի 5-ի հանդիպումը նախապատրաստելու համար, իսկ ԱԺ նախագահի աթոռին դրված ստահակը չի բացառել, որ հենց այդ օրն էլ ստորագրվելու է «խաղաղության պայմանագիրը»։ Իսկ ՏԿԵ նախարարի պաշտոնին դրված անմեղսունակը հորթի հրճվանքով հայտարարեց, թե հնարավորություն է առաջացել հաղորդակցությունները, պետք է հասկանալ՝ միջանցքները բացելու համար։ Հորթը հավանաբար շփեց կճղակները տարանցիկ դահեկանների շառաչը երազելով:


Թե ինչպես է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը լուծելու հաղորդակցությունների ու «ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության» հարցերը, պարզ է դառնում Եվլախի թղթից, որում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ ներկայությունը Արցախում։ Իր հերթին, սրիկան չի զլացել եւս մեկ անգամ ընդունել է դրանց ներկայությունն Արցախում։ Պատահական չէ, որ Ալիեւը հայտարարեց, որ իր համար անսպասելիորեն Փաշինյանը քաղաքական կոմպետենտություն է դրսեւորել, հայտարարեց, թե ճանաչում է ՀՀ ամբողջականությունը, սակայն չնշեց ոչ 1991-ի Ալմաթիի հռչակագիրը, ոչ էլ սահմանների կոնֆիգուրացիան։


Խնդիրը միայն Արցախի հակամարտությունում ՀՀ նեյտրալիտետը չէ, այլեւ Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայության փաստի հրապարակային ճանաչումը։ Դա Բաքվին թույլ է տալու օկուպացիայի հանգամանքով հիմնավորել արբիտրաժային եւ այլ հայցերը Հայաստանի դեմ, ահռելի փոխհատուցումների պահանջով։ Մի քանի հայցեր արդեն ներկայացվել են։ Դա իր հերթին սրիկային հնարավորություն է տալու ասել, որ արբիտրաժային հայցերի դիմաց պետք է հող տանք… դարձյալ Հայաստանի պետականությունը պահպանելու համար։


Սրանք լոկ խոսքեր չեն. Դրանց հաջորդելու է երկրի լիակատար օկուպացիան եւ կոտորածը առանց որեւէ նշանակալի դիմադրության՝ «ամեն ինչ հայ մարդու կյանքի, ամեն ինչ խաղաղության, ամեն ինչ… այո՝ պետականության պահպանման համար» կարգախոսի ներքո:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page