top of page

Զինվենք, որ պատերազմ չլինի. որո՞նք են Սիրիայի դասերը մեզ համար

10 февр. 2020 г.
2 мин. чтения

Обновлено: 14 авг.

15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2020


Այն, ինչ այս օրերին Սիրիայում տեղի է ունենում, աղաղակում է, որ առաջիկայում աշխարհի քարտեզը կրկին որոշակի խմբագրումների է ենթարկվելու (ենթադրում եմ): Ցավոք սրտի մենք գտնվում ենք այն տարածաշրջանում, որը ենթադրյալ խմբագրումների ժամանակ, ամենազգալի փոփոխություններն իր վրա է վերցնելու: Հայաստանը նույնպես մասնակցելու է այդ գործընթացին եւ պետք է այնպես անել, որ եթե մեր պետության սահմանները, ի վնաս Ադրբեջանի, չընդարձակվեն, գոնե չսեղմվեն: Հետեւաբար` նկատի ունենալով սպասվելիքը, մենք պարտավոր ենք օր առաջ համախմբվել ու պատրաստվել պատերազմի, ինչքան լավ պատրաստվենքՙ պատերազմն այնքան ուշ կթակի մեր դուռը, վկա` անցյալի փորձը: Այս պահին (առաջնային) լավագույն պատրաստությունը հասարակությանն ապակողմնորոշ, «խաղաղություն» ու «միջազգային հանրություն» վանկարկող զանգվածին վտանգազերծելն է. Սիրիայում էլ են նույնը վանկարկում, բայց խաղաղություն չկա, աշխարհն էլ լուռ է, էլի վերջին խոսքը զենքն է ասում: Պատերազմի ժամանակ այդ հինգերորդ շարասյունն ավելի քիչ չի վնասելու մեզ, քան թշնամին:


Ցավելով Սիրիայում զոհվող երեխաների ու խաղաղ բնակչության համար, միաժամանակ հույս ունեմ, որ մեր հայրենակիցներից շատերը առիթ ունեցան եւս մեկ անգամ տեսնելու պատերազմը եւ հասկանալու, որ այնտեղ չիր ու չամիչ չեն բաժանում: Բայց հույսն օտարի վրա դնելը, անիմաստ խաղաղության կոչեր անելն ու տարածքներ զիջելը լավագույն տարբերակները չեն: Նախՙ օտարի մասով. ԱՄՆ-ն, լքելով քրդական ուժերին, վերստին փաստեց, որ մեծագույն հիմարություն է հույս դնել օտար պետության մեծահոգության վրա. մի օր նրանք կարող են մեծահոգի չլինել: Տարածքներ զիջելը նույնպես հիմարություն է, խաղաղություն աղերսելը... անուն չեմ գտնում բնորոշում տալու այդ մահամերձ մարդու ճիգեր հիշեցնող երեւույթին:


Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմի պատրաստվելն է, ինչպես վերը նշեցի: Դրա լավագույն տարբերակը ԽՍՀՄ-ի օրինակն է, դասական մի պլան, որը գործեց, եւ առանց որի գուցե անհնար լիներ ծնկի բերել ֆաշիստական Գերմանիային:


1939թ. ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջեւ կնքված չհարձակման պայմանագրից հետո, մինչեւ 1941թ., ԽՍՀՄ բանակի կենդանի ուժն ու զինտեխնիկան զգալիորեն համալրվեցին: Այսպես. 1941թ. հունիս ամսվա տվյալներով ԽՍՀՄ-ն ուներ 316.5 դիվիզիա, նախկին 131.5-ի փոխարեն, անձնակազմ` 5.774.000, մախկին 2.485.000-ի, հրետանի` 117.600, նախկին 55.800-ի փոխարեն, տանկեր` 25. 700, նախկին` 21.000-ի փոխարեն, մարտական օդուժ` 18.700, նախկին` 7700-ի փոխարեն:


Ահա այսպես, նախօրոք գիտակցելով առաջիկայում սպասվող երկարատեւ ու լայնածավալ պատերազմը, ԽՍՀՄ-ը, ծանր կորուստների գնով, կարողացավ տապալել «Բարբարոսա» պլանն ու հաղթող դուրս գալ: Այսպես են պատրաստվում խախաղությանը... Ուրիշ տարբերակ չկա:


Առաջարկում եմ այս տեքստը մեխել բոլոր այն պարապ գլուխների վրա, որոնք բանակի վրա ծախսված որեւէ նյութական միջոց անիմաստ ու ավելորդ են համարում:


Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ԱԶԳ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page