Թուրքիայում այսօր անցնում է ընտրությունների երկրորդ փուլը. պայքարը թեժ է, շանսերը՝ գրեթե հավասար
- YO
- 28 мая 2023 г.
- 1 мин. чтения
28.05.2023

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Էրդողանն ու ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն հաղթելու մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին և կաշխատեն մինչև 17:00-ն (18:00 Երևանի ժամանակով):
Երկրում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ 64 միլիոն մարդ ընտրելու իրավունք ունի:
Քվեարկության առաջին փուլը կայացել է մայիսի 14-ին։ Դրանում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել հաղթել՝ հավաքելով ձայների 49,51 տոկոսը։ Էրդողանի հիմնական մրցակիցը՝ միասնական ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է 44,88%:
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև կիրակի ժամը 21:00-ն (22:00 Երևանի ժամանակով) արգելել է քվեարկության նախնական արդյունքների հրապարակումը։