19.11.2023
ՀՀ «հպարտ» քաղաքացուց՝ անորոշ կարգավիճակով փախստական` հակասահմանադրական, նիկոլական ձեռնարկով։
Աննախադեպի «ձեռքբերումների» շարքում նոր, մեծ ավելացում կա. ինչպես աննախադեպ հակասահմանադրական ձևով հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել քաղաքացիությունից և «շնորհել» ոչինչ չասող մի փաստաթուղթ՝ ժամանակավոր պաշտպանության քարտ:
ՀՀ կառավարության հոկտեմբերի որոշումից հետո շրջափակման, պատերազմի, ողբերգական պայթյունի ու բռնագաղթի դաժան ճանապարհ անցած Արցախի մեր հայրենակիցներին անակնկալ էր սպասվում Մայր Հայաստանում. պարզվեց, որ ՀՀ վարչապետի աթոռը օկուպացրած ն.փ.-ի քմահաճույքով նրանք այլևս ՀՀ քաղաքացի չեն համարվում: Ստեղծվեցին հարյուրավոր խոչընդոտներ՝ միտված նրանց ՀՀ-ում մնալը անտանելի դարձնելուն: Հազարավոր մարդիկ չեն ստանում թոշակներ և նպաստներ, չեն կարող գնել մեքենանաներ և անշարժ գույք, չեն կարող հանձնել վարորդական իրավունքի քննություն, առհասարակ, ոստիկանության հետ կապված ցանկացած գործարք դարձրել են անհնարին:
Միակ բանը, որը նիկոլական վարչակարգի պայմաններում կարող են անխոչընդոտ անել ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիները՝ դա երկրից հեռանալն է:
Ինչ է ստացվում. ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող արցախցիները, ովքեր Սահմանադրության ուժով քաղաքացի են, տարբեր տեղական և միջ. կազմակերպություններում աշխատել են, գործարքներ են արել որպես ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում աշխատել են այնպիսի պաշտոնների, որոնց դեպքում քաղաքացիությունը պարտադիր է (դիվանագետ, ուժայիններ և այլն), անգամ մասնակցել են ՀՀ-ում ընտրությունների (օր-կ՝ 2021թ-ի խորհրդարանական ընտրություններին)՝այժմ նի*ոլի քմահաճույքով զրկվում են քաղաքացիությունից այնպես, կարծես թե այդ քաղաքացիությունը երբևէ չի էլ եղել:
Ինչ է ստանում դրանով օկուպացիոն վաչակարգը.
- Այսպես ասած «փախստականի» կեղծ կարգավիճակիվ չեզոքացնում է իրենից խիստ դժգոհ սեգմենտի՝ քաղաքական պրոցեսներին մասնակցելու իրավունքը
- Զրկում է մարդկանց ՀՀ քաղաքացուն հասանելիք սոցիալական ծառայություններից, փոխարենը՝ տարբեր կարճաժամկետ և անորոշ որոշումներով ֆինանսական լծակներ է ստեղծում մարդկանց ճնշելու համար
- Տարբեր փաստաթղթային բարդություններ, սոցիալական խնդիրներ ստեղծելով՝ բարդացնում է իր մեղքով առանց այդ էլ շատ դժվար սոցիալական վիճակում գտնվող մարդկանց կյանքը՝ դրդելով նրանց արտագաղթի
- ՀՀ սահմանադրության հիմնային դրույթ խախտելով՝ ստեղծում է նախադեպ՝ Սահմանադրությամբ սահմանված կարգը իր քմահաճույքով փոխարինելու. տիպիկ բռնապետական գործիքակազմ
- Ստեղծում է նախադեպ՝ ՀՀ քաղաքացուն մասսայաբար քաղաքացիությունից զրկելու: Օրինակ՝ մի օր էլ կարող է որոշել, որ Սյունիքի մարզի բնակիչները ՀՀ քաղաքացի չեն: Կամ հաջորդ ՏԻՄ ընտրություններին ոչ թե կկալանավորի հաղթած ընդդիմադիր թեկնածուին, այլ կզրկի բնակչությանը ընտրելու իրավունքից ( աբսուրդ է հնչում իհարկե, բայց ոչ նիկոլապետության դեպքում):
Ըստ երևույթին, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելը նի*ոլ բռնապետի ամենամեծ հակասահմանադրական քմահաճույքներից է, բայց ցավոք սրտի թեման ակտիվորեն չի քննարկվում հանրային դաշտում, և օկուպացիոն վարչակարգին հաջողվում է ն.փ-ի հերթական «աննախադեպ» հակազգային ելույթով կամ հերթական գագիկմելքոնյանին իրեն բնորոշ մտքի գոհարներով դաշտ նետելով չեզոքացնել և հանրային քննարկման դաշտից դուրս մղել այնպիսի հանցագործությունը, ինչպիսին ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին զանգվածաբար քաղաքացիությունից զրկելն է:
Նարե ՍԻՄՈՆՅԱՆ
Comments