top of page

Իրավիճակը լրջանում է

  • 2 апр. 2020 г.
  • 1 мин. чтения

Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 571 դեպք:


Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:


Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 626 անձ:


Այս պահին ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե դրական, թե թեթեւ ձեւերով պացիենտները, եւ թե այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:


«Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պոցիենտների բուժումով: Դրանք են, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրիի  եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը»,-ասաց նա:


Նախարարը հավելեց, որ հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը, իրենք որոշում են կայացրել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով. «Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի եւ կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը:


Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա:


Դա մեզ թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ , որ բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթեւ ձեւերը մեկուսացվեն այլ վայրերում»,-ասաց Թորոսյանը:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page