top of page

Կաթողիկոսի եղբայրը հայերի հաշվին օգնություն է ուղարկում Դոնբաս՝ Հայաստան ուղարկելու փոխարեն

21.09.2022

«Մոսկվայի հայկական եկեղեցին հերթական օգնությունն է տրամադրում Դոնբասին»: Նման վերտառությամբ հրապարակում է հայտնվել Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է:


«Մոսկվաբնակ հայ հավատացյալների օգնությամբ հավաքագրված ավելի քան 10 տոննա սննդամթերքն օրեր առաջ ՌԴ Պաշտպանության նախարարության աջակցությամբ տեղափոխվեց Դոնբաս: Հումանիտար օգնության մաս էր կազմում նաև 200 լիտր տարողությամբ դաշտային շարժական խոհանոցը՝ զինվորներին կերակուր պատրաստելու համար»,- նշված է հայտարարության մեջ, որին կցված է նաև դաշտային խոհանոցի լուսանկարը:


Հրապարակումն առաջացրել է էջի հետևորդների վրդովմունքը: Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն՝ առանց խմբագրման.


Հայի հաշվին տռզեք, դոնբասցիներին օգնեք, անթասիբ ու անհայրենիք ամեոբաներ։


Անամոթներ։ Անուղեղներ։ Մեր զինվորներին թողած ինչո՞վ եք զբաղված, այ դեբիլներ։


Էտ տեմպերով հայ զինվորին օգնեք։


Օճառը գցեք ձեռքներիցտ հերիքա բոլաաաաա՜՜՜՜


Իսկ հայ զինվորներին Հայաստանում ցանկություն չկա՞ օգնելու։


հըբը Հայաստանը, փարա ունիք Հայաստանին օգնեցեա, անխելքներ պուտինի ջորեստա


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page