top of page

Դարձավ 249


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249–ի։ Տեղեկությունը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա տեղեկացրեց, որ 30 հիվանդ թոքաբորբ ունեն, 5-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:


Վարչապետը հայտնեց, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:


Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները։


«Իրանի և Էջմիածնի ճյուղերի զարգացումը մեզ հաջողվեց կասեցնել, այս պահի դրությամբ, սակայն, վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում»,–ասաց նա։


Փաշինյանը նաև լավ լուր հայտնեց` ասելով, որ այսօր կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի դուրս են գրվել, իսկ մեկուսացումից տուն վերադարձել` 37–ը։


Նրա խոսքով` մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը։


Փաշինյանն անցած գիշեր Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր 235 վարակվածի մասին։ Նա տեղեկացրել էր, որ թվային աճից բացի, կորոնավիրուսի վարակն ընդլայնել է նաև վարակի աղբյուրները։ Հայտնի աղբյուրներին ավելացել են ևս երկուսը։


Փաշինյանի խոսքով` վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել Կոտայքի ու Երևանի մեկական ձեռնարկություններում. Երևանինը գտնվում է Էրեբունի համայնքում։


Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։


Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։


Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:


Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page