14.06.2023
Երևանում բացվեց մի հզոր ցուցահանդես, որին կնախանձեն Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Լուվրը, ինչպես նաև Բաքվի պետական գեղարվեստի թանգարանը։ Ցուցադրվում են համաշխարհային առաջատար արվեստագետներին քաջ ծանոթ Աշոտ Փաշինյանի և դեռևս անհայտ նկարիչ Վահագն Մանգասարյանի ուշագրավ աշխատանքները: Այս ցուցադրությունը խոստանում է գերել արվեստասեր հասարակությանը մինչ այդ չտեսնված գլուխգործոցներով։
Թեև ոմանք կարող են կասկածի տակ դնել ևս մեկ արվեստի ցուցահանդեսի նշանակությունը մեր հագեցած բարձրարժեք մշակութային կյանքում, այս մեկն առանձնանում է: Ի տարբերություն բազմաթիվ միջակ արվեստագետների, այս վերնիսաժը չունի պետական պաշտոնական աջակցություն, ինչը թարմացնող շեղում է նորմայից:
Սա մի գլուխգործոց է, որն արտացոլում է ժամանակակից հայկական մշակույթի վիճակը։ Այն մարտահրավեր է նետում արվեստի ավանդական մոտեցմանը` ընդգծելով արվեստագետների կողմից ավանդական արտահայտման ձևերից հրաժարվելը:
Աշոտ Փաշինյանը հիշեցնում է Վինսենթ վան Գոգի և Պաբլո Պիկասոյի նման հայտնի գործիչների ճանապարհը, ովքեր անջնջելի հետք թողեցին ոչ միայն իրենց երկրների, այլև մարդկության կյանքում: Օրհասական այս ծանր ժամանակներում բոլորս ունենք Աշոտ Փաշինյանի նման արվեստագետների ծանրակշիռ գործի ու խոսքի կարիքը:
Ըստ ցուցահանդեսի պաշտոնական հայտարարության՝ Աշոտը մարտահրավեր է նետել իր անցյալի ոճին և ի հայտ եկել նոր հայացքով:
Ներկայացնում ենք ցուցահանդեսին ներկայացված ամենահզոր աշխատանքներն՝ Աշոտ Փաշինյանի հեղինակությամբ.
XX դարի սկզբին Հայաստանում և արտերկրում ստեղծագործող մի խումբ նկարիչներ՝ Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ հայ գեղանկարչությունը հարստացրել են իրենց բարձրարժեք գործերով: XX դարի առաջին կեսին հայկական կերպարվեստի ազգային ավանդույթների և գեղանկարչության զարգացմանն իր գլուխգործոցներով նպաստել է Մարտիրոս Սարյանը: Հայկական գեղանկարչությունն առանձնակի վերելք է ապրել 1960-ական թվականներին՝ Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջյանի և այլոց գործերով:
Աշոտ Փաշինյանը վերոնշյալ արվեստագետների գործի արժանի շարունակողն է:
Խոնարհվում ենք մեր մեծերի առջև:
Commentaires